ՖՐԱՆՍԻԱՆ` ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԲԱՐՁՈւՆՔՈւՄ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

cover

Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայացավ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը: Հավաքականների մակարդակով գլխավոր մրցանակին հավակնում էին Ֆրանսիան և Խորվաթիան: Ֆրանսիայի հավաքականը կարողացավ 20 տարի անց երկրորդ անգամ նվաճել չեմպիոնի կոչումը` հաղթանակ տանելով 4:2 հաշվով:

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով մեկնարկային կազմերը.

Ֆրանսիա. 1. Ուգո Լյորիս (ավագ), 4. Ռաֆայել Վարան, 5. Սամուել Ումտիտի, 21. Լուկաս Հերնանդես, 2. Բենջամին Պավար, 14. Բլեզ Մատյուիդի, 6. Պոլ Պոգբա, 13. Նգոլո Կանտե, 9. Օլիվյե Ժիրու, 7. Անտուան Գրիզման, 10. Կիլիան Մբապե:

Գլխավոր մարզիչ` Դիդյե Դեշամ

1

Խորվաթիա. 23. Դանիել Սուբաշիչ, 21. Դոմագոյ Վիդա, 3. Իվան Ստրինիչ, 6. Դեյան Լովրեն, 2. Շիմե Վրսալկո, 10. Լուկա Մոդրիչ(ավագ), 7. Իվան Ռակիտիչ, 4. Իվան Պերիշիչ, 11. Մարսելո Բրոզովիչ, 17. Մարիո Մանջուկիչ, 18. Անտե Ռեբիչ:

Գլխավոր մարզիչ` Զլատկո Դալիչ

 ՖրանսիաԽորվաթիա` 4:2

Գոլերը` Մարիո Մանջուկիչ` 18 (ինքնագոլ), Անտուան Գրիզման` 38 (11 մետ.), Պոլ Պոգբա` 59, Կիլիան Մբապե` 65 – Իվան Պերիշիչ` 28, Մարիո Մանջուկիչ` 69

Ֆրանսիայի չեմպիոնական ուղին. C խմբում զբաղեցրել է առաջին տեղը` հաղթելով Ավստրալիային(2:1), Պերուին(1:0) և ոչ-ոքի խաղալով Դանիայի(0:0) հետ: 1/8 եզրափակչում Ֆրանսիան դժվարին պայքարում հաղթել է Արգենտինային` 4:3 հաշվով, 1/4 եզրափակչում` Ուրուգվային(2:0), իսկ 1/2 եզրափակչում` Բելգիային(1:0):

Խորվաթիայի ուղին. D խմբում զբաղեցրել է առաջին տեղը` հաղթելով Նիգերիային(2:0), Արգենտինային(3:0) և Իսլանդիային(2:1): 1/8, 1/4 եզրափակիչներում Խորվաթիան միայն 11 մետրանոցներով է հաղթել Դանիային և Ռուսաստանին: 1/2 եզրափակչում Խորվթիան լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթել է Անգլիային:

Ստացվում է, որ Խորվաթիան խաղաժամանակի առումով 90 րոպե (3 խաղ` լրացուցիչ 30 րոպե ժամանակով)` ավել է անցկացրել խաղադաշտում, քան Ֆրանսիան:

2

Խաղից հետո հանձնվեցին նաև անհատական մրցանակներ: Խորվաթիայի ավագ Լուկա Մոդրիչը ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, Կիլիան Մբապեն` լավագույն երիտասարդ խաղացող, Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը` լավագույն ռմբարկու(խփած 6 գնդակ), իսկ Բելգիայի հավաքականի առաջին համարը` Տիբո Կուրտուան` լավագույն դարպասապահ:

3

Ուշագրավ է, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը որպես ֆուտբոլիստ (1998 թվականին) և արդեն որպես մարզիչ հաղթել է աշխարհի առաջնությունում: Նախկինում նման նվաճման էին հասել միայն բրազիլացի Մարիո Զագալոն(1958 թ. և 1970 թ.) և գերմանացի Ֆրանց Բեկենբաուերը(1974թ. և 1990 թ.):

4

Կենտրոնական VIP օթյակում էին ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն, մրցաշարի տանտիրոջ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը:

5

Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը(«Ռեալ») դարձավ 4-րդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է մեկ մրցաշրջանի ընթացքում հաղթել և´ Չեմպիոնների լիգայում, և´ Աշխարհի առաջնությունում: Նախկինում նման նվաճման էին հասել Քրիստիան Կարամբյոն, Ռոբերտո Կարլոսը և Սամի Խեդիրան(բոլորը` Մադրիդի «Ռեալ»-ում են խաղացել):

6

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register