«ՖՐԱՆՍԻԱՅՈւՄ ՊՈԵՏՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՀԱՆՈւՄ»

2

․․․Մակրոնի խոսքից հատված է՝ Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի խոսքից մեջբերված։ Անկեղծ, նուրբ, զգայուն, ամփոփ, բայց միևնույն ժամանակ այնքան բազմաշերտ նախադասություն, որը լսելուց հետո դեռ երկար ես պտտում ուղեղումդ։ Մակրոնի ելույթը կարող եք այստեղ լսել ստորև:

Վերջին հրաժեշտը հուզիչ էր, մեծն շանսոնյեին իսկապես հարիր։ Եվ էմոցիաներից բացի գրելու ուրիշ ոչինչ չկա։

Միայն մի բան ես ուզում ասել․ Ազնավուրն իր մահով անգամ ստիպեց Հայաստանի նկատմամբ էլի հետաքրքրություն ունենալ ու ճանաչել երկիրը՝ արեց այն, ինչ միշտ արել է՝ շարունակեց իր՝ ֆիզիկապես կենդանի գործն անգամ մահվանից հետո։ Որովհետև եթե անգամ մեկը չգիտեր նրա արմատների մասին, վերջին հրաժեշտի արարողությունը տեսնելով կմտածի՝ տեսնես այդ ովքե՞ր են հայերը, որոնց ներկայացուցչին այսքան մեծ փառքով  են հրաժեշտ տալիս, և այսքան ջերմ խոսքեր են ուղղում նրա ժողովրդին։ Ի՞նչ ժողովուրդ է սա, որը, փաստորեն, այսքան մեծ հարգանքի է արժանի, բայց որի մասին ես չգիտեմ։

Ազնավուրը մեծություն է, էլ ավելացնելու ոչինչ չկա։ Եվ մեծություն է նախ ոչ միայն իր ստեղծածով, այլ մարդ տեսակով, օգնել, փոխել կարողանալու իր ձգտումով ու հնարավորությամբ, սիրելու անվերջանալի պաշարով։

Շանսոնյեին նվիրված արարողությանը հեռուստատեսությամբ էինք հետևում, ու իսկապես հուզմունքը զսպել հնարավոր չէր։ Եվ շատերը, վստահ եմ, նույնն էին մտածում՝ մարդ պետք է ձգտի, անգամ եթե չստացվի՝ անվերջ ձգտի ապրել հենց այսպես, ունենա երկար ու բովանդակալից կյանք, որ մահվանից հետո նրան նման շուքով ու մեծագույն հարգանքով ճանապարհեն։

Շառլ Ազնավուրը ճիշտ կյանք ունենալու օրինակ է, ազնիվ մարդ մնալու, չնայած ամեն ինչին՝ սիրել կարողանալու  ու անվերջ ու համառորեն պայքարելու հրաշալի օրինակ։

Եվ ուրեմն, մենք պետք է պատվով ու բարձր պահենք նրա անունը, ու միշտ հիշենք, որ աշխարհում եղել է, ինչպես Էդիթ Պիաֆն էր անվանում, մի փոքրիկ Շառլ, որը իր փոքր երկրի մասին պատմեց ամբողջ աշխարհին։

Հրաժեշտի արարողությունը կարող եք դիտել ստորև:

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register