ԱՐԵՎՈՐԴԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ. ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՐԵՎԱՆԻՑ ԴՈւՐՍ

3

«Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոնն առաջին անգամ անցկացվելու է Երևանից դուրս` Վայոց ձորի Վարդահովիտ գյուղում: Երեք օր` հուլիսի 20-22-ը (ուրբաթ, շաբաթ, կիրակի) սարերում, բնության մեջ հնարավորություն կլինի մասնակցել տարատեսակ միջոցառումների:

Նախատեսվում են էկո, ագրո, էքստրեմալ տուրեր, զիփլայն, ժայռամագլցում, բացօթյա ֆիլմդիտումներ, աշխատարաններ, խաղեր, բնարվեստ, երաժշտություն, վրանային ճամբար, կիթառ, խարույկ ու յոգա։ Մասնավորապես` հնարավոր կլինի մասնակցել դեպի Սմբատաբերդ քայլարշավի, հեծանվարշավի` Վարդահովիտ գյուղում, հետիոտնային արշավ դեպի Սև Ժայռ գյուղ, Վարդասար` տեսնելու Սևանա լիճը, ձիարշավ դեպի թաքնված ջրվեժ և այլն:

1

Մուտքն ազատ է: Գործելու է Երևան-Վարդահովիտ-Երևան անվճար երթուղի, նաև գիշերակացի հնարավորություն՝ ձեր վրաններով կամ վարձակալելով վրան կազմակերպիչներից: Հավելենք, որ Երևանից` Վարդահովիտ ճանապարհը կազմում է 151 կմ:

Գրանցվելու համար այցելեք այստեղ:

«Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոնն անցկացվում է «ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ: 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register