ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ. 1 ԱՄՍՈՎ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ԵՐԹԵՎԵԿՈւԹՅՈւՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՄՐՋԻՑ ԴԵՊԻ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱ

2

Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով հուլիսի 4-ից ժամանակավորապես՝ մեկ ամսով կդադարեցվի երթևեկությունը Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ, այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Նշված ժամանակահատվածում տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել.

– հանգույցի ստորգետնյա մասում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը դադարեցվելու է,

– հանգույցի վերգետնյա հատվածում շարունակվելու է գործել երթևեկության կազմակերպման ներկայիս ժամանակավոր սխեման:

Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար, թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկվում է երթևեկել Հաղթանակի կամուրջԱրգիշտիԻտալիայիՄ.ԽորենացուՄաշտոցի պողոտա շրջանցիկ ճանապարհներով:

Նշված ճանապարհահատվածում շինարարությունը ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվելու են երկհերթ: Քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register