«ԼԻԿՎԻԴԱՑԻՈՆ» ԳՆԵՐ ԱՐՄԱՎԻՐՈւՄ` ԳԱԶԱՐԻ, ՍՈԽԻ ԵՎ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՀԱՄԱՐ

2

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության կողմից վերջին օրերին համայնքներում և գյուղացիական տնտեսություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մարզում այժմ առկա է իրացման ենթակա բարձրորակ 200 տոննա գազար, 7000 տոննա սպիտակ գլուխ սոխ և 20 000 տոննա կարտոֆիլ:

3

Մարզպետարանը նախկինում ևս փորձել է օգնել գյուղացիներին` իրացնելու բերքը, սակայն այս տարի առավել ինտենսիվ են փորձում գտնել պոտենցիալ գնորդներ, այս մասին «Ճամփորդի» հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը: Մենք նաև հետաքրքրվեցինք, թե մեծաքանակ վաճառքի դեպքում միջինում ի՞նչ գնով է վաճառվում նշված ապրաքները:

«Իհարկե, գները տատանվում են: Կախված է որակից, չափսից: Միջինում 70 դրամով է վաճառվում կարտոֆիլի կիլոգրամը, 60 դրամով` սոխը, 120 դրամով` գազարը»,- նշեց պարոն Այվազյանը:

Ցանկացողները կարող են կապ հաստատել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի հետ հետևյալ հեռախոսահամարով` 077 11 44 66:

Գարեգին Ալեքսանյան  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register