7 ՀԱՐՑ. ՍՈՒՍԱՆՆԱ  ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

susanna

«Հեռուստա-ռադիոհաղորդավարների դպրոց»-ի հիմնադիր, խոսքի վարպետության, խոսքի մշակույթի և էթիկայի, հաղորդակցության հմտությունների վարպետ: «Հանրային դիվանագիտություն» դպրոցի դասընթացավար:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»: – Բարեկրթություն:

 – Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը: – Առաջնահերթ՝ պահպանել Երևանի դեմքը: Պահպանել հին շենքերը: Արժանապատիվ տրանսպորտ և մաքուր քաղաք ունենալ: Շատ կարևոր է նաև, որ պաշտոնյաները գեղեցիկ և գրագետ հայերենով խոսեն: Լեզուն մեր հայրենիքն է:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը: – Ցավոտ խնդիր է: Ինչո՞ւ են մարդիկ Հայաստանից մեկնում, որովհետեւ հուսալքված, ընկճված, կոտրված են: Երբ մարդն արժեք չունի իր երկրում, հասարակության և պետության կողմից անուշադրության է մատնված, ենթագիտակցական մակարդակում  նրա մոտ Հայաստանից հեռանալու միտք է առաջանում: Մարդիկ կվերադառնան Հայաստան, երբ հավատան երկրի ապագային, տեսնեն, որ կա ազգային ծրագիր:

– Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ: – Տիգրան Մեծ, Գարեգին Նժդեհ և Ալեքսանդր Թամանյան:

– Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք: – Կսրբագրեի 1915 թիվը:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Զարմացնում է մարդկային լկտիությունը, որ սահմաններ չունի:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Սիրել երկիրը, առաջ նայել և աշխատել, աշխատել, աշխատել:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register