ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱ

iran

Քեզնից հետոյի մենությունը

քեզնից առաջվա մենությունը

չէ…

Սառե Դասթառան

***

Թե իմանաս՝

ինչքա՛ն անիմաստ,

դառն եմ,

բեկված  ու սին,

երբ չկաս,

չես գնա…

նույնիսկ քնելու։

Աբբաս Մառուֆի

***

Միակ պատճառը, որ Աստծու ընկերը չեմ

հին պատմություն ունի –

Վեց հոգանոց ընտանիքս

ապրում էր փոքրիկ սենյակում:

Իր տունը մեր տնից մեծ էր,

ինքը՝ մեն-մենակ:

Սաբիր Հաքա

***

Միայնակ ամեն բան դժվար է –

միայնակ մեռնել

միայնակ ընթրել

միայնակ ապրել…

Երբ ընտելանում ես քեզ,

սկսում ես մենության հետ

ապրել

ընթրել

մեռնել

միայնակ չապրած օրերի պես…

Սեյեդմոհամադ Մոռաքաբյան

**

Հագավ կոշիկները՝

չնկատելով,

որ սահման է դնում

արմատների և հողի միջև:

Մեհդի Աշրաֆի

***

ՄԱՀԸ

Մահը

անծանոթ է,

ով երեքշաբթվա ժողովի կեսին

անխոս կանգնեց,

սև պիջակը հագավ ու գնաց.

ինչպե՞ս գտնել

հեռախոսահամարը:

Սառա Մոհամադի Առդեհալի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register