«7 ՀԱՐՑ». ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ

shirak

«7 Հարց »  խորագրի հյուրն է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, «Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»: – Իհարկե, շատ բաներ կան, որ այլ երկրների մոտ լավ են ստացվում և կարելի է դրանք ներմուծել մեր իրականություն: Հատկապես՝  Արևմուտքում  տարածում գտած ժողովրդավարական ձեռքբերումները: Մեր ժողովուրդը դրանց շնորհիվ ավելի կայացած քաղաքացիական հասարակություն կարող է ունենալ:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը: – Գործող քաղաքապետին հարգում և սիրում եմ: Կարծում եմ, որ իր գործը լավ է կատարում: Իհարկե, աշխատելու տեղ միշտ էլ կա: Ինքս կփորձեի քաղաքը բարեկարգել, աղբահանության որակը բարձրացնել, ճարտարապետական տեսքը պահպանել:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Բոլորիս գերխնդիրը պետք է լինի արտագաղթի կասեցումը: Մարդանց համար պետք է  կյանքի ավելի նպաստավոր պայմաններ ապահովվեն՝ առաջին հերթին ֆինանսական:

– Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Որպես պատմաբան կարող եմ ասել անուններ, որոնք այնքան էլ հայտնի չեն  հանրությանը, այդ մարդիկ եղել են փայլուն դիվանագետներ: Սակայն նշեմ առավել հայտնի  և լուսավոր կերպարների՝ Արտաշես Բարեպաշտ թագավոր, Պապ թագավոր և Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյան:

– Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք: – Կան էջեր, որոնք կուզեի չլինեին: Եղել են դավաճանություններ ու պարտություններ, որոնք մեզ հետ են գցել:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել: – Անկեղծ ասած՝ չեմ հիշում: Տեխնոլոգիապես հարուստ ներկա կյանքում դժվար է որևէ բանից զարմանալ, սակայն կյանքում ինձ համար միշտ զարմանքի  և զայրութի պատճառ է եղել դավաճանությունը:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը: – Համառություն, աշխատասիրություն, նպատակասլացություն:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register