ՄԵԴԻԱԿՈՆՖԵՐԱՆՍ՝ «ԹՎԱՊԱՏՈՒՄ  2016»

  • ՄԵԴԻԱԿՈՆՖԵՐԱՆՍ՝ «ԹՎԱՊԱՏՈՒՄ  2016»
  • ՄԵԴԻԱԿՈՆՖԵՐԱՆՍ՝ «ԹՎԱՊԱՏՈՒՄ  2016»
  • ՄԵԴԻԱԿՈՆՖԵՐԱՆՍ՝ «ԹՎԱՊԱՏՈՒՄ  2016»
  • ՄԵԴԻԱԿՈՆՖԵՐԱՆՍ՝ «ԹՎԱՊԱՏՈՒՄ  2016»
  • ՄԵԴԻԱԿՈՆՖԵՐԱՆՍ՝ «ԹՎԱՊԱՏՈՒՄ  2016»
  • ՄԵԴԻԱԿՈՆՖԵՐԱՆՍ՝ «ԹՎԱՊԱՏՈՒՄ  2016»
  • ՄԵԴԻԱԿՈՆՖԵՐԱՆՍ՝ «ԹՎԱՊԱՏՈՒՄ  2016»
  • ՄԵԴԻԱԿՈՆՖԵՐԱՆՍ՝ «ԹՎԱՊԱՏՈՒՄ  2016»
  • ՄԵԴԻԱԿՈՆՖԵՐԱՆՍ՝ «ԹՎԱՊԱՏՈՒՄ  2016»
  • ՄԵԴԻԱԿՈՆՖԵՐԱՆՍ՝ «ԹՎԱՊԱՏՈՒՄ  2016»
  • ՄԵԴԻԱԿՈՆՖԵՐԱՆՍ՝ «ԹՎԱՊԱՏՈՒՄ  2016»

Մատենադարանի նոր մասնաշենքի մեծ դահլիճում երկրորդ անգամ անցկացվող «Թվապատում 2016» մեդիակոնֆերանսը մեկտեղել էր մեդիադաշտի  հարյուրավոր ներկայացուցիչների: Կոնֆերանսի կազմակերպիչը՝  Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն էր: Երկօրյա միջոցառման  ընթացքում լրագրողների և մեդիադաշտի ներկայացուցիչների մասնակցությամբ հետաքրքիր քննարկումներ  կազմակերպվեցին: Ողջույնի խոսքով հանդես եկան Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Ջ. Էնդրյուս Բաշանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Բարբարա Դեյվիսը, Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Մատենադարանի թվայնացման աշխատանքների համակարգող Գուրգեն Գասպարյանը:«Բացահայտումների հետագծով» խորագիրը կրող առաջին պատումի ժամանակ ելույթ ունեցավ բանախոս Դմիտրի Վելիկովսկին:«Պանամայի փաստաթղթերի» հայաստանյան հետաքննության մասին խոսեց Էդիկ Բաղդասարյանը: Կոնֆերանսում եղան այլ ելույթներ ևս:  «Ճամփորդ»անվճար շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին նրանց թվում էր:  «Գիտելիքը ուժ, վատ գիտելիքը՝ վտանգավոր ուժ է: Առավել վտանգավորը,սակայն, գիտելիքի իսպառ բացակայությունն է: «Ճամփորդ» թերթի հիմնական առաքելությունը՝ որակյալ, պարզ, փոքրածավալ և հասանելի գիտելիքի տրամադրումն  է հանրությանը: Անվճար թերթը՝  հանրությանը ոգեշնչելու և տեղեկացված պահելու համար է: «Ճամփորդ»-ը գոյություն ունի, որպեսզի հանրությանը ստիպի մտածել, նպաստել  հանրային կյանքումմարդկանց  ներգրավվածությանը: Թերթի նպատակն է բարձրացնելերկրի և քաղաքի հանդեպ հասարակության, ժողովրդի կապվածությունը, բարձրացնել հանրային մասնակցությունը օրվա կարևոր քաղաքական, տնտեսական, սոցիալական քննարկումներին: «Ճամփորդ»-ը  հայկական անվճար շաբաթաթերթ է, որը բացառապես բաժանվում է հանրային  տրանսպորտում՝ ավտոբուսներում, գնացքներում, մետրոյում, տրոլեյբուսներում: Բաշխվում է նաև «ՆորԶովք» սուպերմարկետում, գրախանութներում և  օդանավերում: Թերթը լիովին անկախ է և քաղաքական հավակնություններ չունի: Թերթի թիրախային խումբը բավական ընդգրկուն է: Թերթը նախատեսված է յուրաքանչյուր տարիքի, սեռի ու ճաշակի մարդկանց համար, իսկ ընթերցողների 44%-ը կազմում են ուսանողները: «Ճամփորդի» թիմն ունի ամեն օր տվյալների, ընթերցողների կարծիքի, վիճակագրության հավաքագրմամբ զբաղվող  լայն մոնիտորինգային համակարգ»,- իր խոսքում ընդգծեց Արիանան և հավելեց՝ « ԶԼՄ-ները կարող են լավ ընտրության համար ապահովել լավ գիտելիքներով: Չպետք է մատուցել միայն այն, ինչ դյուրին է,այն, ինչ համարվում է մոդայիկ: Պետք է կարողանալ տարբերել լավ և վատգիտելիքը  և մատուցել լավը: ԶԼՄ-ները կարող են աջակցել հասարակությանը, որը և անում

է «Ճամփորդը»: ԶԼՄ-ները կարող են դրական և իրական պատմությունների օրինակներով ցույց տալ, թե ինչպես է մեծահոգությունն ու վստահությունն աշխատում: ԶԼՄ-ները կարող են աջակցել հասարակությանն ու անհատին ՝ համախմբելով երկուսին »,- իր խոսքը եզրափակեց  նա:Հաջորդաբար ելույթներ  ունեցան նաև հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը,  Արա Թադևոսյանը («Մեդիամաքս»), Սեդրակ Մկրտչյանը (infographics.am), Բաբկեն Թունյաըն (b4b.am), Էդգար Խաչատրյանը (safesoldiers.am), Գարեգին Խումարյանը և Դավիթ Խումարյանը (lratvakan.am):Կոնֆերանսն ավարտվեց «Վարպետանոց» խորագիրը կրող հատվածով: Տեղեկատվություններով հագեցած կոնֆերանսը շարունակվեց նաև սեպտեմբերի 24-ին:

 

Գոյ Գեղամյան

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register