7 ՀԱՐՑ. ՀԵՐՄԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ

hemo

«7 Հարց» խորագրի հյուրն է սիրված դերասանուհի, Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրի հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը: Պատրաստվում է հաջորդ տարի մասնակցել միջազգային մի քանի կինոնախագծերի:

 -Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք: – Ընդամենը քառորդ դար է անցել արցախյան ազատամարտից, բայց մենք արդեն իսկ մոռանում ենք մեր հերոսներին: Կուզեի, որ թե՛ հիմա, թե՛ հետագայում միշտ հիշվեին բոլոր այն հերոսների անունները, որոնք արյուն են թափել՝ ազատագրելով հայրենիքը:

– Ժամանակի մեքենա ունենալու դեպքում ո՞ր դարաշրջան կտեղափոխվեիք:– Կուզեի տեղափոխվել վերածննդի դարաշրջան:

– Ո՞րն եք համարում հայերի ամենաթույլ և ամենաուժեղ կողմը:– Ամենաթույլ կողմը՝ ոչ միասնական լինելը: Ամենաուժեղ կողմը՝ մեր ավանդույթների պահպանությունը:

– Կա՞ երկիր,  ազգ, որին իրապես նախանձում եք, ինչո՞ւ:– Ճապոնացիներին: Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես են Ճապոնիայում կառուցված մարդկային հարաբերությունները, հատկապես՝ տղամարդ-կին հարաբերությունները: Ունենալով հին պատմություն, իրենք կարողանում են պահպանել իրենց ավանդույթները:

– Ի՞նչ գյուտի հեղինակ կուզեիք լինել։– Կուզեի ստեղծել այնպիսի սարք, որը մի քանի ժամով կերկարացներ օրը: Ես էլ հնարավորություն կունենայի ավելի շատ ժամանակ անցկացնել բալիկիս հետ:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Իտալական կինոյի բոլոր բարի ավանդույթները:

– Երջանկությունը ձեր պատկերացմամբ:– Ըստ իս՝ յուրաքանչյուր ծնողի համար երջանկությունն իր երեխան է:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register