ՊԱՊԸ, ԹՈՌՆ ՈՒ ՏՂԱՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ  …

artshakh3

Մարտակերտի զորամասում «Ճամփորդի» թիմը հանդիպեց անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Սարգսյանին: Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցը Մարտակերտի զորամասի հիմնադիրներից է: 1992 թվականին ստեղծված զորամասի առաջին հրամանատարը եղել է Նորայր Դանիելյանը: Մինչ Մարտակերտի ազատագրումը, զորամասի դիրքը մի քանի անգամ փոխվել է (Առաջաձոր, Դրմբոն): Միայն 1996 թվականից է այն մշտական տեղակայվել Մարտակերտում: Իրեն վստահված սահմանները զորամասը պահում է  1994 թվականից ի վեր:

arcakh

Ապրիլյան սրացման ժամանակ Մարտակերտի զորամասի պահպանության դիրքերում զոհվել է 7 զինվորական: Դիրքերից մեկում հերոսաբար մարտնչել և ընկել են Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը, որ հետմահու Արցախի հերոսի կոչում է ստացել: Ալիկ Սարգսյանը զորամասի զինվորների և սպաների մասին խոսելիս շեշտում է տղաների բարձր մարտունակությունը: Նա բարձր է գնահատում նաև կամավորականների դերը.

Շատ կարևոր էր, որ փորձառու, տարեց մարդիկ, պատերազմի վետերաններ կանգնեցին զինվորների կողքին: Մեր դիրքերից մեկում դեպք եղավ, երբ պապը, տղան և թոռը իրար հետ առաջնագծում էին: Կարո՞ղ եք ասել՝ այդ ինչ ուժ պետք է հարձակվի, որ այդ դիրքը գրավի: Ուշագրավ է, որ դիրքի ավագը թոռն էր, իսկ պապն ու հայրը ենթարկվում էին տղային: Նոր սերնդից չեմ բողոքում: Երիտասարդներները տեր են կանգնում մեր հաղթանակին: Վստահ եմ, որ նաև առաջ են գնալու», -նշում է փորձառու զինվորականը:

Նրա վստահեցմամբ, հայկական կողմը թե՛ ապրիլից առաջ, թե՛ հետո պատժիչ գործողություններ կատարել է: Այժմ իրավիճակը հանդարտ է, դիվերսիա գրեթե չկա: Դրանից բացի, դիրքերում դիտարկման համակարգը շատ է կատարելագործվել ապրիլից հետո, և հակառակորդի  յուրաքանչյուր շարժ արձանագրվում է մեր զինվորների կողմից:

Ալիկ Սարգսյանին հարցրեցինք, թե ինչ է մտածում տարբեր հարթակներում շրջանառվող «հողերի հանձման» տարբերակի մասին, ինչպես նաև հետաքրքրվեցինք, թե խնդրի լուծումն որտեղ է տեսնում:

Ցավոք, հողեր հանձնելու մասին խոսում են մարդիկ, ովքեր այդ հողերը վերցնելուց ոչինչ չեն արել: Խոսացողների 90 տոկոսը երբևէ ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական որևէ ներդրում չի արել: Տարիներ անց դարձել են հայրենասեր: Սակայն ես ռազմական գործիչ եմ, ինչ հրաման տան, դա եմ անելու, բայց հողերի հանձման մասին խոսք լինել չի կարող: Պետք է փոխզիջումներ լինեն: Իսկ առհասարակ մեզ պետք է հաղթանակ և խաղաղություն, որպեսզի մեր քաղաքական և ռազմական կամքը կարողանանք պարտադրել հակառակորդին: Մեր խնդիրն է հակառակորդին խաղաղություն պարտադրել, ինչպես արեցինք  1994 թվականին»,-  եզրափակում է Ալիկ Սարգսյանը:

 

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register