7 ՀԱՐՑ. ԳՈՌ  ԵՆԳՈՅԱՆ

13

Խորագրի հյուրն է նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) կերպարվեստի բաժնի ղեկավար Գոռ Ենգոյանը: 

  – Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:– Երևանի ֆիզիկայի ինստիտուտի` Արագած սարի վրա գտնվող տիեզերական ճառագայթների կայանների տարածքը կարող եմ այդպիսին համարել:

– Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:– Շատ բան կա, ամենատարբեր ոլորտներից՝ թե՛ քաղաքաշինությունից, թե՛ տրանսպորտից, թե՛ կոմունիկացիաների առումով, թե՛ սոցիալական, թե՛ մշակութային:

 – Հենրիխ  Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։– Ես շատ մեծ հույս ունեմ, որ այցեքարտը կդառնա փորձառական մեթոդներ կիրառող ժամանակակից  արվեստը:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:– Երեքը չեն, շատ են: Մեծ հաշվով, որքան գիրք եմ կարդացել, բոլորն էլ ազդեցություն թողել են: Փորձեմ նշել երեքը: Ուիլյամ Բերոուզի «Փափուկ մեքենան», Չակ Պալանիկի «Մարտական ակումբը»  և Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը»:

– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք  նշել։– Իսկապես դժվարանում եմ պատասխանել այս հարցին: Ընդհանրապես մտածում եմ, որ ընդօրինակելի կարող են լինել բոլոր այն մարդիկ, որոնցից դու կարող ես քեզ համար ինչ-որ կարևոր բան վերցնել, յուրացնել: Այս առումով բազմաթիվ մարդկանց կարող եմ նշել, որոնք, գուցե, այնքան էլ հանրածանոթ չեն:

– Հնարավորություն  ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։– Ոչ մի բան չէի կառուցի: Կօգտագործեի այն տարածքները,որոնք չեն օգտագործվում:

 –  Շոգից  փրկվելու  Ձեր «բաղադրատոմսը»։– Փախչել Երևանից…

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register