7 ՀԱՐՑ. ԿԱՐԻՆԵ ԱՐՈՅԱՆ

14

Խորագրի հյուրն է «Էօն» հակասրճարանի համահիմնադիր Կարինե Արոյանը:

 – Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում: – Ճամփորդ ընկերներս սոցիալական ցանցերում հաճախ անհավանական լուսանկարներ են զետեղում՝առաջարկելով գուշակել երկիրը: Մարդիկ նշում են Շվեյցարիայի, Իսլանդիայի անունները, մինչդեռ պարզվում է, որ լուսանկարներն արված են Հայաստանում: Ինքս Հայաստանն այնքան էլ լավ չգիտեմ, բայց Երևանից դուրս անչափ հավանում եմ Գյումրին: Քաղաքը քեզ հետ «խոսում» է, երբեք չես հոգնում քաղաքից: Այնտեղ կա անվերջ քայլելու և մոլորվելու հնարավորություն: Մենք պետք է դուրս գանք Երևանի կենտրոնից: Մայրաքաղաքի արվարձաններում հայտնվելուց անգամ, կզգաք այլ օդ, կտեսնեք հորիզոն, որն անհնար է կենտրոնի բարձրահարկերի պայմաններում: Մեր «Էօն»-ի հորիզոնը նույնպես փակեցին, 16 հարկանի շենք են կառուցում, որը փակում է Պուշկին փողոցի գեղեցիկ շենքերը:

– Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:– Երբեմն ուզում ես մենակ մնալ, բայց Երևանում դա գրեթե անհնար է: Ամեն քայլափոխի ծանոթների ես հանդիպում:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։ – Մի անգամ լսեցի այսպիսի կարծիք, որ Հայաստանն իր ծիրանն է «promote» (գովազդել,-թարգ.) անում, բայց երբեք չի խոսում այն մասին, թե որքան էժան ու հասանելի են տաքսիները մեզ մոտ:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:– «Մուշ, քաղցր Մուշ» գիրքը, որում զետեղված են մարդկանց անձնական պատմություններ: Գիրքը մի խումբ հայ և թուրք հետազոտողների աշխատանքի արդյունք է, ովքեր միասին փորձել են բացահայտել հիշողություններ, թե ինչ է տեղի ունեցել` հայերի և թուրքերի տեսանկյունից: Կնշեի նաև Թրումեն Կապոտեի «In Cold Blood» ( «Սառնարյուն սպանություն») վեպը: Սիրում եմ նաև իմ գրականության դասախոսի` Անդրեյ Աստվածատուրովի գրքերը:

– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք նշել։– Կան մարդիկ, ովքեր փորձում են աշխարհը ավելի լավը դարձնել: Օրինակ` նկարիչ Մարիամ Մուղդուսյանը: Նա իր ջանքերով, իր շալակին տանում է մի մանկական կենտրոն, որտեղ հաճախում են բանտերում գտնվող ծնողների, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:

– Հնարավորություն  ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։– Ավելի շուտ` ինչ կքանդեի Երևանում: Կուզեի քանդել բազմաթիվ տգեղ,իրենցից որևէ արժեք չներկայացնող շենք-շինություններ: Ոչ թե կկառուցեի, այլ կկանաչապատեի:

 – Շոգից  փրկվելու Ձեր  «բաղադրատոմսը»։ – Երբ 2007 թվականին Սանկտ Պետերբուրգից տեղափոխվեցի Երևան, ամռանը ուղղակի ողբում էի: Ուզում էի ջնջել ամառվա օրերն իմ կյանքից: Հիմա մի տեսակ սովորել եմ ու ավելի թեթև եմ տանում:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register