ՇԱԽՄԱՏԱՅԻՆ  ԲԱԶՄԱՄԱՐՏ  ԺՆԵՎՈՒՄ

7

Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկած  ՖԻԴԵ-ի  «Գրան Պրի» մրցաշարի 3-րդ փուլին 18 շախմատիստ է մասնակցում: «Գրան Պրի»-ին անցկացվում է 9 տուրով՝ 100 րոպե 40 քայլի համար + 50 րոպե 20 քայլի համար + 15 րոպե բոլոր քայլերի համար + 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից ժամանակակարգով։ Հուլիսի 11-ը մրցաշարում հանգստյան օր է հայտարարված։ 3 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2․5 միավորով գլխավորում է Տիմուր Ռաջաբովը։ Արոնյանը, Հարիկրիշնան, Մամեդյարովը, Ադամսը, Էլյանովն ու Գրիշչուկը 2-ական միավորով կիսում են 2-7-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով, սակայն, Լևոնը 2-րդն է։

Ի դեպ, մեծ շախմատ վերադառնալու և  ներկայացուցչական մրցաշարերի մասնակցելու ցանկություն է հայտնել աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը: Հիշեցնենք, որ նա 2005 թվականի մարտի 10-ին էր հայտարարել պրոֆեսիոնալ շախմատից հեռանալու մասին։ Կասպարովը  մտադիր է մասնակցել օգոստոսի 14-18-ը «Grand Chess Tour»-ի շրջանակներում  ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում  անցկացվելիք  արագ և կայծակնային շախմատի մրցաշարերին։

ՖԻԴԵԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ  ԹԱՐՄԱՑՎԱԾ  ԱՂՅՈՒՍԱԿԸ

Մագնուս Կարլսեն –  2822

Վլադիմիր Կրամնիկ – 2812

Ուեսլի Սո – 2810

Լևոն Արոնյան – 2810

Ֆաբիո Կարուանա -2807

Շահրիյար Մամեդյարով – 2801

Հիկարու Նակամուրա – 2792

Մաքսիմ Վաշիեր-Լագրավ -2791

Վիշվանաթան Անանդ – 2783

Լիրեն Դինգ – 2780

 

                    

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register