ԶԱՄԲՅՈւՂՆԵՐԸ  ԳՏԱՆ ՏԵՐԵՐԻՆ

4

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին մնացել է 222 օր: Հաջորդ տարի կայանալիք ֆուտբոլային գլխավոր մրցաշարի անդրանիկ՝ Ռուսաստան – Սաուդիան Արաբիա խաղը կայանալու է հունիսի 14-ին` Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում: Առաջնությունն ավարտվելու է նույն ստադիոնում` հուլիսի 15-ին:

Դեկտեմբերի 1-ին կայացավ խմբային փուլի վիճակահանությունը: Գործող կանոնակարգի համաձայն`մրցաշարի տանտերը A խմբում ամրագրված տեղ ուներ (բացման խաղին մասնակցելու համար), մնացած թիմերի անունները կարմիր փոքրիկ գնդիկներից հանեցին հանրաճանաչ ֆուտբոլային չեմպիոնները՝ Մարադոնան, Կանավարոն ու Կաֆուն: Հայաստանի հավաքականը թեպետ այս խոշոր մրցաշարին մասնակցելու բախտին չարժանացավ, սակայն վստահաբար կարելի է ասել, որ բազմաթիվ երկրպագուներ բաց չեն թողնի  ոչ այնքան հեռու գտնվող Ռուսաստանում ֆուտբոլային իսկական տոնը վայելելու պատեհությունը:

Մրցաշարն անցկացվելու է ՌԴ  քաղաքներից 11-ում, որոնցից Երևանին ամենամոտը Սոչին է (մոտ 800 կմ): Հունիսի 15-ին հենց Սոչիում է կայանալու Իսպանիա – Պորտուգալիա սուպերմրցամարտը, իսկ հուլիսի 23-ին հանդիպելու են գործող չեմպիոն` Գերմանիայի հավաքականն ու  Իտալիային ուղեգրից զրկած շվեդները: Մեկ այլ մոտ և հայաշատ քաղաքում` Ռոստովում(1200 կմ), հուլիսի 17-ին միմյանց են հանդիպելու Բրազիլիայի և Շվեյցարիայի ընտրանիները: Պարզ է, որ այս և այլ քաղաքներում` հատկապես Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, բացի խմբային փուլից խաղերից տեղի են ունենալու նաև եզրափակիչ փուլի կարևոր հանդիպումները: Այնպես որ, եթե թունդ ֆուտբոլասեր եք և հաջորդ ամառ ճամփորդելու, հանգստանալու, աշխարհի առաջնության զարկերակը զգալու ցանկություն ունենք` սկսեք ծրագրել հենց այսօրվանից:

Ստորև ներկայացնում ենք վիճակահանությամբ կազմված խմբերը: D խումբն արդեն որակվել է որպես «մահվան խումբ», իսկ A խումբը` Ռուսաստանի համար` «փրկության» խումբ:  

 

3

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register