ԵՐԵՎԱՆԻ ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈւԹՅՈւՆՆԵՐԸ

1

Դեկտեմբերի 5-ին, ժամը 21:00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում  կկայանա «JamSession» երեկո։ Մուտքն ազատ է։

Դեկտեմբերի 6-ին, ժամը 20:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա հոլիվուդյան հայ լեգենդ, կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի «Արյուն և ավազ» ֆիլմի ցուցադրությունը։ Մուտքն ազատ է։

Դեկտեմբերի 6-ին, ժամը 20:00-ին՝«ՍՏՈՊ» ակումբում  կկայանա երաժշտական հանդիպում «Fly  Up» խմբի և Մելինե  Գրիգորյանի  հետ։Տոմսի արժեքը՝ 1000 դրամ։

Դեկտեմբերի 7-ին, ժամը 14։00-ին՝ «Համազգային Պետական Թատրոն»-ում  կբեմադրվի Ա․Սիմոնյանի «44 աստիճանի վրա» դրաման։ Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000 դրամ։

Դեկտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում  կկայանա  քանոնահարուհի Կիմա Ավետիսյանի մենահամերգը: Մուտքն ազատ է։

Դեկտեմբերի 8-ին, ժամը 21:00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում  կհնչեն ռեգգի և հիփ-հոպ՝ «Highgae» խմբի կատարմամբ։  Տոմսի արժեքը՝ 1000 դրամ։

Դեկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին՝ «Լոֆթ» ակումբում կկայանա Գաետանո Դոնիցետտիի  «Սիրո   ըմպելիք» (L’elisir   d’amore)  օպերայի  կինոդիտում-քննարկումը։ Տոմսի արժեքը՝ 1000 դրամ։

Դեկտեմբերի 9-ին, ժամը  21:00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում կարող եք վայելել էլեկտրոնային  երաժշտություն՝ «Symptom» խմբի հետ։ Տոմսի  արժեքը՝1000 դրամ։

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա  Գագիկ Գինոսյանի անդրանիկ՝ «Ողջու՛յն, տղե՜րք» գրքի շնորհանդեսը։ Մուտքն ազատ է։

Դեկտեմբերի 11-ին, ժամը 18:30-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կբացվի նկարիչ Ղևոնդ  Մարգարյանի` «Հայացքից այն կողմ 2» խորագրով ցուցահանդեսը: Մուտքն ազատ է։

Դեկտեմբերի 12-ին, ժամը 19։00-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա  Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը, որի ընթացքում կհնչեն նաև նոր երգեր։ Տոմսերի արժեքը՝ 2000-10000 դրամ։ 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register