«ՖՈւՏԲՈԼՈւՄ ՄԻ ԲԱՆ Է ԿԱՐԵՎՈՐ՝ ԱՐԴՅՈւՆՔԸ, ՈՐԸ ՉՈւՆԵՑԱՆՔ»

4

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը գոհ չէ Ազգերի լիգայում գրանցած արդյունքից:

«Ընդհանուր խաղերի արդյունքներից, բնականաբար, գոհ չենք: Բայց գոհ ենք Մակեդոնիայի և Ջիբրալթարի հետ խաղերի արդյունքներից: Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի դեմ ներսի և դրսի երկու խաղերում գնդակի վերահսկողությունը 30/70 հարաբերակցությամբ էր՝ հօգուտ մեզ: Ջիբրալթարի խաղի գոլերը մենք բաց թողեցինք հակագրոհների արդյունքում: Ընդհանուր առմամբ մենք թիմային պաշտպանությունից կաղում էինք: Մենք առավելություն էինք ունենում, երբ կիսապաշտպանությունն էլ էր միանում»,-ասաց Գյուլբուդաղյանցը:

Գյուլբուդաղյանցի խոսքով` հավաքականն Ազգերի լիգայում որոշել է ավելի շատ եզրերով գրոհել և ֆուտբոլիստների անհատական արագության շնորհիվ պետք էր հասնել արդյունքի: «Ֆուտբոլում մի բան է կարևոր` արդյունքը: Մենք չունեցանք այդ արդյունքը»,-շեշտեց մասնագետը:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register