ՄԵԴԻԱԿՈԴԵՔՍ՝ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

- Ով կառավարում է մեդիան, կառավարում է մտքերը. Ջիմ Մորիսոն
Մեդիան խաղում է կարևոր դեր ժամանակակից հասարակությունում, հետևաբար ժողովրդավարական արժեքների, բազմակարծության, ինչպես նաև այլատյացության և ռասիզմի վերարտադրության տարածման մեջ: Միգրացիան, ապաստարանները, մարդկային բազմազանությունը և դրանց ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա մնում են որպես հակասական կարծիքների աղբյուր: Հետխորհրդային հատվածում «փախստական», «ներքին տեղահանված» և «ապաստան հայցող» հասկացությունները միմյանց փոխարինող են, առանց տարբերության: Շատ հաճախ «անօրինական միգրանտ» հասկացությունը օգտագործվում է որպես ալարկոտ նորեկ, ով իրավազոր կարգավիճակ չունի:
Ներկայումս Արևելյան համագործակցության երկրների և Ռուսաստանի լրատվական դաշտը տարբերվում է՝ կապված թե միգրանտների առանձնահատուկ խմբի քննարկման հետ, միգրացիայի մասին խոսելիս դա հիմնականում բացասական և կոնֆլիկտային է: Օրինակ ՝ «միգրանտներ» և «ներգաղթյալներ» տերմինները հիմնականում ասոցացվում են տնտեսական վտանգի կամ աշխատաշուկայում հավելյալ լարվածության առաջացման հետ, իսկ «փախստականներ» կամ «ապաստան հայցողներ» հասկացությունները՝ տնտեսության բարեկեցության համար հավելյալ բեռի հետ: Մեդիայում հաճախակի նման հայտարարությունները կարող են առաջացնել բացասական վերաբերմունք միգրացիայի, միգրանտների, ինչպես նաև որոշակի կարծրատիպային ճանաչում միգրանտների խմբերի հանդեպ, ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Այս տերմինների իմացությունը շատ կարևոր է բոլորի համար, քանի որ, ճիշտն ասելով, հարգելով գաղտնիությունը և տեղեկությանը հավասար հասանելությունը ապահովելով է հնարավոր ժողովրդավարություն հաստատել և զարգացնել:
Միգրացիան անձի կամ անձանց շարժումն է միջազգային սահման հատելով, կամ՝ երկրի ներսում: Դա բնակչության շարժում է, որն ընդգրկում է մարդկանց ցանկացած տեղաշարժ, անկախ երկարությունից, կազմից և պատճառներից: Այն ներառում է փախստականների, տեղահանվածների, տնտեսական միգրանտների, ինչպես նաև այլ պատճառներով տեղաշարժը՝ ներառյալ ընտանիքի միավորման հետ կապված:
Միգրանտը այն անձն է, ով տեղաշարժվում է կամ տեղաշարժվել է՝ հատելով միջազգային սահմանը կամ երկրի ներսում և փոխել է իր ռեզիդենտության վայրը: Դա կապված չէ իրավական կարգավիճակի, կամավոր կամ հարկադրված տեղաշարժի, պատճառի կամ ժամկետների հետ:
Աշխատող միգրանտն այն անձն է, որ իր երկրում կամ սահմաններից դուրս տեղաշարժվում է աշխատանքի նպատակով:
Անօրինական միգրանտը ոչ նպատակահարմար տերմին է: Ոչ մի մարդ անօրինական չէ: Ավելի ճիշտ է օգտագործել «չթույլատրված միգրանտ» կամ «չգրանցված միգրանտ» տերմինները:
Միջազգային օրենքը սահմանում է փախստականներին՝ որպես մարդկանց, որոնք իրենց ծագման երկրից դուրս են և որոնց կյանքը կամ մարդկային իրավունքները վտանգված են իրենց էության, հավատի (օրինակ՝ ռասսան, սեռը, էթնիկ խումբը, քաղաքական կամ կրոնական հայացքները, սոցիալական խմբերին պատկանելությունը) պատճառով, իսկ կառավարությունը չի ցանկանում կամ չի կարող պաշտպանել նրանց:
Փախստականներին վերագրված են որոշակի իրավունքներ, ինչպես նաև, նրանք պաշտպանված են բռնի ուժով իրենց երկիր վերադառնալուց:
Ապաստան հայցողները մարդիկ են, որոնք որպես փախստական պաշտպանության կարիք ունեն և սպասում են, որպեսզի կառավարությունը իրենց վերաբերյալ որոշում կայացնի: Այս մարդիկ կարող են մնալ երկրում, եթե նրանց փախստականի կարգավիճակ ստանալու դիմումը չի մերժվել: Նրանք իրավունք ունեն իրենց դիմումի վերաբերյալ արդար լսումների, ինչպես նաև, կարիքի դեպքում, որոշումը բողոքարկելու: Բոլորը իրավունք ունեն այլ երկրում ապաստարան փնտրելու:
Ներքին տեղահանված անձիք մարդիկ են, ովքեր փախչում են ռազմական, էթնիկ, կրոնական կամ այլ կոնֆլիկտներից: Եթե նրանք չեն հատում միջազգային սահմանը, ապա համարվում են «ներքին տեղահանված անձիք»:
Օժանդակ պաշտպանությունը կարող է տրված լինել այն անձին, ով չի համապատասխանում փախստականի իրավական բնորոշմանը: Նման կարգավիճակ տալու համար կա երեք հիմք՝
Երբ նրան մահապատիժ է սպասում իր ծագման երկրում
Երբ նրան սպառնում է խոշտանգում, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք կամ պատիժ կամ
բռնություն միջազգային կամ ներքին զինված հակամարտությունից:
Բազմազանությունը կոնցեպտ է, որը նպաստում է այլ ծագման մարդկանց հանդեպ հանդուրժողականության:
Գոհար Հայրապետյան
Էլեոնորա Բեգոյան