ՈԳԵՇՆՉՄԱՆ ԽՈՐՀՈւՐԴԸ

1313

Գերմանացի հայտնի քանդակաործ Բերտրան Ֆրեյսլեբենն այս օրերին Հայաստանում է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ արվեստագետը ներկայացրեց Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կիսանդրին: Կավից պատրաստված կիսանդրին հետագայում փոխարինվել է բրոնզով: Քանդակը կշռում է 17 , պատվանդանը՝ 5 կգ:
Ֆրեյսլեբնն ու Արոնյանն աշխատել են Բեռլինում: Երկօրյա ինտեսիվ աշխատանքից հետո պատրաստ է եղել կիսանդրու կավե տարբերակը: Քանդակագործը պատմեց Արոնյանի հետ աշխատելու փորձառության մասին.

«Երբ Արոնյանին ցույց տվեցի իմ գործերը, միանգամից հասկացանք, որ մեր աշխատանքները բնույթով նման են: Շփվում էինք անմիջական, ընկերական մթնոլորտում: Լևոնը հիանալի ու պայծառ անձնավորություն է: Նա իր կյանքը նվիրել է շախմատին, ինչպես ես՝ արվեստին: Դիմաքանդակագործությունն ու շախմատը բազմաթիվ ընդհարություններ ունեն: Քանդակին և շախմատին նայելով՝ միանգամից կարող ես հասկանալ՝ հաղթո՞ւմ ես, թե՞ պարտվում»:

«Ճամփորդի» հետ զրույցում քանդակագործը պատմեց, թե ինչու է որոշել քանդակել Լևոն Արոնյանի կիսանդրին.
«Իմ գաղափարն է: Ես միշտ հմայված եմ այնպիսի մարդկանցով, ովքեր ներգրավված են ոգեղեն կապիտալ ստեղծելու գործում: Լևոնին ընտրել եմ նրա խաղաոճի համար: Չնայած ես շախմատի գիտակ չեմ, բայց ես հասկանում եմ, որ նա հնարամիտ է և ստեղծագործ: Փորձում է, հնարքներ բանեցնում, ինչն օրինակ չես ասի Վլադիմիր Կրամնիկի դեպքում: Իհարկե, նա երբեմն պարտվում է, բայց շատ ավելի գերադասելի է ունենալ լավ մտահղացումներ և փորձարկել դրանք, քան լինել մշտապես ապահովագրված: Սա է ոգեշնչված լինելու խորհուրդն ու նշանակությունը»:
Ֆրեյսլեբենը հույս հայտնեց, որ քանդակը կմնա Հայաստանում և իր արժանի տեղը կգտնի Երևանի շախմատի ակադեմիայում:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register