ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է, ԲԱՅՑ…ՔԻՉ  Է

1212

«Արտադրված է Հայաստանում». այսպիսի գրառումներով գնապիտակների կարելի է հանդիպել մեր խանութներում, դրանք հանդիպում են հիմնականում սննդամթերքի վրա: Փորձենք հասկանալ՝ ի՞նչ ենք արտադրում, ի՞նչ որակի, ի՞նչ հնարավորություններ ունենք և ի՛նչն է խանգարում ավելի շատ տեղական արտադրանք ունենալուն:

Հայտնի տնտեսագիտական ճշմարտություն է, որ տնտեսության զարգացման կարևոր գործոնն արտահանումն է: Հայաստանն այս առումով պարծենալու տեղ չունի, քանի որ մենք ներմուծող երկիր ենք՝ շատ ավելի ներմուծում ենք, քան՝ արտահանում:

Փաստերով ու թվերով պատկերն այսպիսին է.

2016 թվականին Հայաստանի արտաքին առևտուրը կազմել է  2մլրդ 259մլն դոլար, որից արտահանումը կազմել է ընդամենը 814մլն դոլար, որը նախորդ տարվանից փոքր-ինչ ավելի է, սակայն եղանակ,մեծ հաշվով, չիփոխում:

Հայաստանից ամենաշատ արտահանվող ապրանքը հանքանյութն է, որը կազմել է 27 տոկոսից ավելին: Արտահանվող հաջորդ ծանրակշիռ ապրանքը թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերն ու թանկարժեք մետաղներն են՝ 20 տոկոսից ավելի բաժնեմասով: Հաջորդը ոչ թանկարժեք մետաղներն են:

Ներմուծում ենք ամենաշատը մեքենաներ, սարքավորումներ,  մեխանիզմներ՝ 14 տոկոս ու գրեթե ամեն ինչ և ամենաշատը, ինչքան էլ պարադոքսալ հնչի՝ էլի հանքանյութ, 18 տոկոս:

Պատրաստի սննդամթերքի, ալկոհոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների բաժինը ներմուծվող ապրանքի ցանկում գրեթե 11 տոկոս է, նույնքան քիմիական ապրանք ենք ներմուծում: Տեքստիլն ու կոշկեղենը կազմում են 7 տոկոսից ավելին:Բոլոր այս թվերը միանշանակ կարող էին ավելի նվազ լինել, եթե Հայաստանում արտադրելը շահավետ լիներ ու դա տրամաբանական կլիներ:

Տարիներ շարունակ միմյանց հաջորդող կառավարությունները հայտարարում են արտահանման մեծացման անհրաժեշտության մասին, սակայն ադպես էլ չեն հաջողում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով: Մի կողմ թողնենք օբյեկտիվը, որի առաջին տեղում շրջափակումն է,  ներդրումային ոչ գրավիչ միջավարը՝ նույն շրջափակման ու պատերազմի պատճառով:

Փորձենք հասկանալ՝ հնարավո՞ր է արդյոք Հայաստանում ընդլայնել տեղական արտադրանքը մի շարք ուղղություններով, հնարավո՞ր է ներմուծողից արտահանող երկիր դառնալ:

Դրսից Հաաստան ենք բերում գրեթե ամեն ինչ, արտահանում սահմանափակ ապրանքներ. հանքանյութ, գյուղմթերք ու վերամշակվող սննդամթերք, ալկոհոլային խմիչք, հիմնականում կոնյակ, ՏՏ արտադրանք,  ավելի քիչ տեքստիլ և այլն: Երբեմնի քիմիական հսկաները՝ «Նաիրիտն» ու «Քիմպրոմը» մարած են, հետևաբար նրանց արտադրանքի արտահանումը մնացել է անցյալում:

Արդյո՞ք հնարավոր չէ Հայաստանում խթանել տեղական արտադրությունը, ինքնաբավության և արտահանման համար. օրինակ, նույն միրգ-բանջարեղենը, որ լավորակ ու համբավ ունեն, հնարավոր է ավելի շատ արտադրել ու ավելի մեծ շուկա ներհանել: Միայն Ռուսաստանի շուկան բավարար է ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող երկրի շատ ոլորտների արտադրանքն իրացնելուհամար: Սակայն ոչ մեծ ծավալով արտադրանքն էլ երբեմն հնարավոր չի լինում իրացնել ամռան շրջանում: Ասենք, ծիրանի թունդ սեզոնին Լարսն է փակվում,  իսկ ինքնաթիռով արտահանումըշատ է մեծացնում ինքնարժեքը: Այս դեպքում օգնության  է հասնում վերամշակումը. մրգից չրեր ու պահածոներ են պատրաստվում, որոնք էլպահպանման մեծ խնդիրներ չունեն:

Եթե երկրում հնարավոր լինի զարգացնել գյուղատնտեսությունը,  նոր տեխնոլոգիաներով, մարդիկ ավելի շատ կզբաղվեն ֆերմերութամբ ու ավելի շատ արտադրանք կտան: Իսկ եթե կառավարութունն էլ կարողանա աջակցել արտահանմանը, ապա արդյունքը շատ ավելի շոշափելի կլինի: Իհարկե,  ինքնաբավության խնդիրը լուծելուց հետո:

Սակայն այսօր մեր երկրում շատ ապրանքներ են ներմուծվում, որոնց տեղականը հաստատ կարող է ավելի լավը լինել: Օրինակ, հավը: Մեծ ծավալով թռչնամիս ենք ներկրում այն դեպքում, երբ տեղում հավաբուծական տնտեսությունները կարող ենք ավելացնել: Իհարկե, մարդիկ այստեղ էլ կերի ներմուծման խնդրին են բախվում: Ու կրկին գալիս ենք պետական կարգավորման,  խրախուսման-աջակցման խնդիրներին:

Օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարել է առաջարկություններ ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների:

Կառավարությունը ենթադրում է, որ Հայաստանում կարող ենք իրականացնել ռազմական նշանակության որոշ ապրանքների արտադրություն, որոնք կբավարարեն, ոչ միայն մեր զինված ուժերի պահանջարկը, այլ նույնիսկ արտահանման տեսակետից մրցունակ կլինեն:

Գյուղատնտեսական ռեսուրսները իսկապես լիովին չեն օգտագործվում. հարյուրավոր միլիոն դոլարի գյուղատնտեսական ապրանք և սննդամթերք ենք ներմուծում, հաճախ նաև կասկածելի ծագումով, որոնց փոխարեն կարող ենք նաև մենք արտադրել: Ընդլայնվելու է նաև տեղական արտադրության դեղագործական և բժշկական արտադրության սարքավորումների տեսականին:

Կստանանք պատկառելի ցուցակ, որոնց արտադրության կազմակերպման մասին մեր գործարարները կարող են մտորել: Ինչպես հաճախ գործարարներն են ասում կեսկատակ. Կառավարությունը մեծապես կօգնի իրենց, եթե չխանգարի: Հարկային-մաքսայինի ականջը կանչի:

 

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register