ՄԵՆՔ ՀԱՇՎԵՏՈՒ ԵՆՔ

1919

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ մեր զրույցը՝ հանրակրթության և սպորտի ոլորտներում անցած տարի իրականացված աշխատանքների և 2017-ին ծրագրված  անելիքների մասին է:

 -Պարո՛ն Սուքիասյան, կրթօջախների ջեռուցման հարցը ձմռան ամիսներին ինչպե՞ս է լուծվում:

 – Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր կրթօջախներն ապահովված են ջեռուցման համակարգերով, որոնք լիարժեք շահագործվում են: Բայցևայնպես, ունենք որոշ դպրոցներ, որտեղ սահմանված ջերմային ռեժիմը մեծ դժվարությամբ է ապահովվում: Դա պայմանավորված է նշյալ դպրոցների շենքային պայմաններով: Այսօր հանրակրթության ոլորտի ամենամեծ խնդիրներից մեկը դպրոցների հիմնանորոգումն է: Այս հարցը քննարկվել է նաև կառավարության հետ: Հուսով ենք, որ առաջիկայում կկարողանանք որոշ դպրոցներում նորոգման աշխատանքներ իրականացնել, ինչը որոշակիորեն կլուծի նաև ջեռուցման համակարգերի արդյունավետության և անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմի ապահովման խնդիրը:

– Հետաքրքիր է, իսկ մարզական առումով  որոշակի ձեռքբերումներ  կա՞ն: :

 – Անցած տարի մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում ամբողջությամբ ավարտեցինք շախմատի դպրոցների հիմնումը, 2016թ. հիմնանորոգվեց 7 մարզադպրոց: Բակերի բարեկարգման ժամանակ հատուկ ուշադրություն դարձվեց մարզական անկյունների ստեղծմանը: Դրա շնորհիվ այսօր կազմակերպվում են ինչպես բակային, այնպես էլ քաղաքային նշանակության առաջնություններ և մրցումներ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի գավաթի ամենամյա խաղարկությունը: Վերջին երկու տարիներին մեծացել է նաև հետաքրքրությունը գեղասահքի նկատմամբ: Դրան նպաստել է նաև Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի բացումը, որտեղ արդեն հաճախում են նաև մարզաձևի տասնյակ սիրահարներ:

Երևանի  քաղաքապետարանի  թեժ  գիծը` +(374   11)   514-000 գործում  էամեն օր, ժամը 9։00-ից 18։00-ն: 1-08` գործում է շուրջօրյա:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register