ՄԵՆՔ ՀԱՇՎԵՏՈՒ ԵՆՔ

4

Առևտրի և սպասարկման ոլորտ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության  առաջիկա ծրագրերին է անդրադարձել քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Փոխքաղաքապետը հատկապես կարևորել է բացօթյա  տարածքում ապօրինի առևտրի դեմ պայքարը՝ այս ուղղությամբ  արձանագրված ձեռքբերումներին  զուգահեռ ներկայացնելով նաև անելիքները: Առևտրով զբաղվելու համար քաղաքապետարանի նախաձեռնությամբ և սահմանված չափանիշների ապահովմամբ բոլոր վարչական շրջաններում կառուցվել են 28 փոքր շուկաներ: Դավիթ Օհանյանն ընդգծել է, որ կիրառվող վարչական տույժերի նպատակը քաղաքացիներին օրինականության մղելն է: Վարչության կողմից իրականացվող հաջորդ գործառույթը ոգելից խմիչքների, ծխախոտի և հանրային սննդի թույլտվության տեղական տուրքն է եղել, որը նախկինում միատեսակ էր բոլորի համար: 2016թ. ընդունված օրենքով այժմ արդեն տուրքը գանձվում է ըստ գործունեության տեսակի և զբաղեցրած մակերեսի: Անդրադառնալով ժամը 24:00-ից հետո գործող օբյեկտներին՝ Դավիթ Օհանյանը նշել է, որ քաղաքացիների բողոքների հիման վրա 44 օբյեկտների արգելվել է գործունեությունը կեսգիշերն անց:

«Վերնիսաժի» տարածքի բարեկարգման, պայմանների բարելավման և այդ հատվածում վաճառքի համար թույլատրելի ապրանքների ցանկի կանոնակարգման մասին խոսելով, փոխքաղաքապետը նշել է, որ համալիր աշխատանքները տարածքի վարձակալի հետ ավարտվել են, և շուտով «Վերնիսաժը» նորովի ու բարեկարգ կներկայանա երևանցիներին ու քաղաքի հյուրերին: Նախկինում այդ տարածքում առևտրային գործունեություն ծավալած քաղաքացիներն էլ, որոնք Երևանի ավագանու որոշմամբ տվյալ ապրանքն այլևս այդտեղ վաճառելու իրավունք չունեն, տեղափոխվել են մայրաքաղաքի այլ հատվածներում գործող համապատասխան շուկաներ ու տարածքներ:

 

Երևանի քաղաքապետարանում գործում  է թեժ գիծ՝ 1-87:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register