ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ. ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

3

ULTIMA VERBA
Ընկերոջս՝ Նորայր Աբրահամյանին
Հաճելի էր, Ռոբինզոն, վերհիշել քո կղզում տաք
Մառախուղը թանձր, թաց…կարմիր ցոլքը բուխարու,
Վերադարձդ բաղձալի տվեց քեզ ծածկ ու հատակ,
Քանզի կյանքի քաղաքում ամեն սիրտ է մի կղզի,
Որը կարծես ծանոթ է և բնավ ոչ անանուն,
Բայց ոչ մի նավ չի տանում ի մերձեցում և հույզի
Ալիքները կատարյալ ժայռերը ետ են վանում:
Ինձ՝ ընդվզող, բայց և քեզ՝ Աստված հուսո Ռոբինզոն,
Նավաբեկում վերջնական՝ ահա , ինչ է սպառնում,-
Խոնավ խցում մենության՝ պոռթկումների մեջ անզոր,
Տենչանքները գգվանքի առնետ ու սարդ են դառնում:
Երանելի սպասման խաղաղաբույր քո կղզում՝
Աստիճաններ լուսավոր՝ ելքեր դեպի Ծիր Կաթին,-
Մարմրելով կարոտներ ու հուսաբեկ ընդվզում,
Քաղաքակիրթ աշխարհը սպասում է Ուրբաթին:

Սեպտեմբեր,1979թ.
«ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ՆԱՎԱՄԱՏՅԱՆ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻՑ

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register