«ՃԱՄՓՈՐԴԻ» ԵՎ ՀԱՅ-ՌՈւՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԵԴԻԱԹՐԵՅՆԻՆԳԸ

1

Սեպտեմբերի 24-ին մեկնարկեց «Ճամփորդ» հասարակական հիմնադրամի և Հայ-Ռուսական Համալսարանի Ժուռնալիստիկայի ամբիոնի կողմից կազմակերպված աշնանային դպրոցը՝ նախատեսված երիտասարդ լրագրողների և PR-մասնագետների համար

Մեկշաբաթյա դպրոցի մասնակիցները հնարավորություն կստանան քննարկել մեդիաոլորտի խնդիրները փորձառու մասնագետների հետ եւ կհասկանան՝ ինչպես կազմակերպել աշխատանքը ճգնաժամային պայմաններում։

Առաջին դասընթացը սեպտեմբերի 24-ին էր, բանախոսը՝ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Փորձագետը նախազգուշացնում է՝ եթե դուք լրագրող եք եւ զբաղվում եք լրագրողական գործունեությամբ, ապա հավանականությունը մեծ է, որ ձեր զրույցները գաղտնալսվում են, էլեկտրոնային նամակագրությունը մշտապես «ստուգվում»: Ձեզնով հետաքրքրվողները կարող են լինել Ազգային անվտանգության ծառայությունից, մինչեւ այլ երկրների հատուկ ծառայություններ, հակառակորդի համապատասխան մարմիններ եւ այլն:

Կարեւոր է, որ տեղեկատվական դարում չկորցնենք զգոնությունը, փորձենք նվազեցնել ռիսկերը՝ կիրառելով առավել «անվտանգ» շփման ձեւեր ու միջոցներ: Խոսքը հատկապես սոցիալական ցանցերում մեր շփումների մասին է: Այսպես, փորձագետը նշում է՝ անգամ ջնջված զրույցները Ֆեյսբուք սոցիալական ցանցը 3 ամիս պատրավոր է պահել իր բազայում, այնպես որ, եթե անգամ դուք ձեզ մոտից ջնջել եք ողջ զրույցը, դա դեռ չի նշանակում, որ այն գոյություն չունի: Այն պահպանվել է առվազն ձեր զրուցակցի եւ Ֆեյսբուքի տվյալների բազայում: Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս սովորական նամակագրոթյունը փոխարինել ձայնային շփման ձեւերով, օգտագործել Վայբերի, Մեսենջերի, Վոթսափի զանգելու հնարավորությունը: Այս դեպքում տեքստային պահպանված հաղորդագրություններ չեն մնա, եւ որեւէ մեկը չի կարող իմանալ, թե ինչ եք խոսել դուք: Կարող եք նաեւ կիրառել Ֆեյսբուքի Secret Conversation գործիքը եւ «գաղտնի» զրույց վարել ձեր ընկերների հետ: Այս դեպքում հնարավորթյուն կա ընտրել այն ժամանակահատվածը՝ 5 վայրկյանից մինչեւ մեկ օր, որի ընթացքում կպահպանվի ձեր նամակը:

Դասընթացն անցավ ակտիվ հարցուպատասխանի եւ քննարկումների մնոլորտում, մասնակիցներն ուղղեցին իրենց հուզող հարցերը եւ պարզեցին, որ նախկին ընկերոջ հետ ավելի ճիշտ էր շփվել միայն զանգերի միջոցով:

Աշնանային դպրոցի առաջիկա դասընթացների ընթացքում կքննարկվեն հետեւյալ թեմաները.
– կիբերանվտանգությունը ճգնաժամային իրավիճակներում
– վիզուալ կոնտենտի դերը մեդիադաշտում ճգնաժամերի ընթացքում
– սոցիալական մեդիաները որպես ճգնաժամային կառավարման նոր գործոն
– պետական ու մասնավոր կառույցների մամլո և PR-բաժինների աշխատանքը ճգնաժամի պայմաններում
– ազգային և պետական անվտանգության խնդիրները մեդիադաշտում տեղեկատվական ճգնաժամերի պայմաններում։

Տաթեւիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register