7 ՀԱՐՑ. ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆ

7

Խորագրի հյուրն է Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության ընտրացուցակի երրորդ համարի տակ ներկայացված Սոնա Աղեկյանը:

– Քաղաքի կառավարման լավագույն օրինակը (նախադեպը) Ձեր դիտարկմամբ: Հատկապես որ քաղաքը (ները) կառաձնացնեիք, ի՞նչն է նրանցում ընդօրինակելին: – Աշխարհում շատ են քաղաքները, որտեղ հարմար է ապրելը: Երևանն ունի յուրահատուկ դիմագիծ, կոլորիտ, որը միայն իրեն է բնորոշ: Համայն հայության մայրաքաղաքը չպետք է նմանվի որևէ այլ քաղաքի, ընդամենը պետք է սիրել Երևանը:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին երևանյան փողոցների բեռնաթափմանը: – Երևանյան փողոցների բեռնաթափման խնդիրն ամենահրատապներից է: «Երկիր Ծիրանին» ունի առաջնային դիտարկվող այդ հարցի լուծման իր մեխանիզմը,ինչի արդյունավետությունը շատ սեղմ ժամկետներում երևանցին կզգա իր առօրյայում:

– Փարիզ՝ Էյֆելյան աշտարակ, Նյու Յորք՝ Ազատության արձան, Լոնդոն՝ Բիգ Բեն: Առաջարկեք Երևանին բնորոշ Ձեր խորհրդապատկերը: – Երևանյան խորհրդանիշները շատ են, ցավոք մի քանիսն արդեն գոյություն չունեն:

– Ի՞նչն է Ձեզ նյարդայնացնում Երևանում: – Ամեն ինչ: Մանկապարտեզի հերթերից մինչև պոլիկլինիկայի դեղորայքի հերթին սպասող քաղաքացիներ, ովքեր այդպես էլ չեն ստանում իրենց հասանելիքը: Հանրային տրանսպորտը ստորացնում է քաղաքացիներին: Երևանը կարիք ունի փոփոխությունների, այլևս ժամանակ չունենք սպասելու:

– Ապօրինի կառուցապատման վերացմանն ու դրա դեմ պայքարի արդյունավետությանը միտված Ձեր «բալասանը»: – Կառուցապատումները պետք է իրականացվեն օրենքի տառին համապատասխան, իսկ ապօրինի շինությունները պետք է ժամանակի ընթացքում վերացվեն: Երևանը պետք է պահպանի դեմքը:

– Պատմամշակութային ո՞ր հուշակոթողի կորստի համար եք ամենից շատ ցավում: Ի՞նչ կանեիք դրանց վերականգնման համար:  Բոլորի համար էլ ցավում եմ: Գործող իշխանությունն ամեն ինչ արեց Երևանը պատմամշակութային կոթողներից զրկելու համար:

– Հասարակական տրանսպորտի բարելավմանն ուղղված ի՞նչ լուծումներ կառաջարկեիք: – «Երկիր Ծիրանին» ունի լուծման իր մեխանիզմը: Հավելեմ միայն, որ այլ երկրներից դուրս շպրտված երթուղայիններից հարկ է րոպե առաջ ազատվել:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register