7 ՀԱՐՑ. ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

8

Խորագրի հյուրն է Երևանի ավագանու ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի ընտրացուցակի վեցերորդ համարի տակ ներկայացված Ալեն Սիմոնյանը:

– Քաղաքի կառավարման լավագույն օրինակը (նախադեպը) Ձեր դիտարկմամբ: Հատկապես որ քաղաքը (ները) կառաձնացնեիք, ի՞նչն է նրանցում ընդօրինակելին: – Զարգացման տեմպերով մեզ առավել մոտ քաղաքներից ես կառանձնացնեի Թբիլիսին: Քաղաքի կառավարման այդ ձևն ինձ դուր է գալիս: Թբիլիսում չեն աղավաղել քաղաքի արտաքին տեսքը, չեն քանդում հին, պատմական արժեք ունեցող շենքերը:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին երևանյան փողոցների բեռնաթափմանը: – Նախ և առաջ պետք է գործարկել մետրոյի նոր՝ Աջափնյակ համայնքի կայարանը: Առհասարակ, օր առաջ պետք է զարգացնել մետրոյի ցանցը, ինչպես աշխարհի զարգացած խոշոր քաղաքներում է: Երկրորդ՝ երթուղային տաքսիներն անհրաժեշտ է փոխարինել ավտոբուսներով, որոնք, ի դեպ, կան, բայց չեն գործարկվում, քանի որ այդ դեպքում «գծատերերը» մեծ վնասներ կկրեն: Երրորդը՝ ճիշտ լոգիստիկան է, երբ, օրինակ, որևէ խաչմերուկում աջ երթևեկելու հնարավորություն կա, իսկ հաջորդում՝ չկա:

– Փարիզ՝ Էյֆելյան աշտարակ, Նյու Յորք՝ Ազատության արձան, Լոնդոն՝ Բիգ Բեն: Առաջարկեք Երևանին բնորոշ Ձեր խորհրդապատկերը: – Չգիտեմ, Երևանը շատ եմ սիրում, նույնիսկ ամենահասարակ շենքն ինձ համար կարող է խորհրդապատկեր լինել: Կառանձնացնեի Մայր Հայաստանի արձանը, Օպերայի շենքը, Աֆրիկյանների շենքը նույնպես շատ գեղեցիկ էր:

– Ի՞նչն է Ձեզ նյարդայնացնում Երևանում: – Աղմուկը: Շատ է նյարդայնացնում մեքենաների ազդանշանները, որոնք ցանկացած ժամի, ցանկացած տեղում կարելի է լսել: Մեր մշակույթից պետք է օտարել ազդանշաններով իրար հետ շփվելու, «խոսելու» սովորությունը:

– Ապօրինի կառուցապատման վերացմանն ու դրա դեմ պայքարի արդյունավետությանը միտված Ձեր «բալասանը»: – Առաջնահերթ պետք է պատժվեն ապօրինի շինարարության թույլտվություն տված անձինք: Քարոզարշավի ընթացքում անհավանական դեպքերի ենք հանդիպել: Շենքերից մեկում,օրինակ, պատշգամբն այնքան էին առաջ տարել, որ գրեթե մյուս շենքին էր հասել: Նույնը վերաբերվում է նաև տանիքներին: Երևանը բարվոք տեսքի բերելու համար, գուցե սկսենք տանիքներից:

– Պատմամշակութային ո՞ր հուշակոթողի կորստի համար եք ամենից շատ ցավում: Ի՞նչ կանեիք դրանց վերականգնման համար: – Վերջին տարիների ամենացավալի կորուստներից է Փակ Շուկան, որը աղավաղվելով վերածվեց ինչ-որ «բուդկայի»: Մեր պայքարը,ցավոք, արդյունք չտվեց, չգիտեմ` արդյոք երբևէ կկարողանա՞նք վերականագնել այն: Պետք է պահպանենք ունեցածը, իսկ այսօր մրցապայքարին մասնակցում են մարդիկ, ինչպես օրինակ Լևոն Իգիթյանը, ով Երևանի կենտրոնում գտնվող շենքին կարող է անվանել «սարայ» և ասել, որ լավ են արել, որ քանդել են: Նման սովետական ուղեղ ունեցող և պաշտոնյային քծնող ավագանու անդամներ ունենալու դեպքում մենք լուրջ խնդիրների առաջ կկանգնենք:

– Հասարակական տրանսպորտի բարելավմանն ուղղված ի՞նչ լուծումներ կառաջարկեիք: – Մեծ խնդիր է հանրային տրանսպորտի ոլորտում առկա կոռուպցիան: Տրանսպորտի «գծերը» կոռուպցիոն սխեմաներով բաժին են հասնում տարբեր պաշտոնյաների բարեկամներին, ծանոթներին: Նրանք որևէ մրցակցություն չեն տեսնում հետևաբար և ջանք չեն թափում որակ ապահովելու համար: Երկարատև աշխատանք է հարկավոր, որպեսզի հասկանանք, թե ինչ սխեմաներ են գծում և լուծումներ գտնենք այս հարցի համար:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register