ՈՒՍՈՒՄՆԱՏԵՆՉ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ

img_7697

Էջմիածնի մոտակայքում գտնվող Չոբանքարա տեղանքում է գտնվում վերջին տարիներին (2007-2014թթ.) կառուցված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը: Հիմնարկի կառուցմանն աջակցել են Գերմանիայի համագործակցության կազմակերպությունը, ԱՄՆ կառավարությունն ու Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը: «Արմավիր» ՔՀ-ն ունի 1260 դատապարտյալի համար նախատեսված 6 մասնաշենք, հիվանդանոց, կարանտինային  և վարչական մասնաշենքեր, ճաշարան, համակարգչային և արհեստագործական, ինչպես նաև կարճատև ու  երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակներ, գրադարան, մատուռ, զբոսանքի համար նախատեսված տարածքներ և ֆուտբոլի խաղադաշտ:

1

«Արմավիր» ՔՀ-ում «Ճամփորդի» թիմը հանդիպեց տեղի գրադարանավար, 30-ամյա Դավիթ Պետրոսյանին: Դավիթը Երևանից է, դատապարտվել է 7 տարով՝ գողության փորձի համար: Արդեն 1 տարի, 8 ամիս բանտում է: Սակայն իր իսկ հավաստմամբ, այս ընթացքում նա ոչ մի րոպե  ապարդյուն չի  անցկացրել: Սովորել է նկարել, զբաղվում է նաև կավագործությամբ: Կարդում է բազմաթիվ գրքեր և մասնակցում դատապարտյալների համար նախատեսված այլ դասընթացների: Դավիթը ողջ կյանքը սովորում է, նույնիսկ հիմա նա դիմել է Հայաստանում Ամերիկյան համալսարան: Դիմումը  ներկա պահին դիտարկվում է: Դավիթը հույս ունի, որ կկարողանա հեռակա սովորել եւ զարգացնել անգլերենի իմացությունը.

«Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, այնուհետեւ սովորել եմ զբոսաշրջության ոլորտում, իսկ ձերբակալման պահին սովորում էի ՀՀ պետական կառավարման ֆակուլտետում: Ազատ արձակվելուց հետո պատրաստվում եմ շարունակել ուսումս: Հասկանում եմ՝ բարդ կլինի աշխատանք գտնել հանրային կառավարման ոլորտում, հաշվի առնելով, որ դատապարտյալ եմ եղել, բայց ես հստակ որոշել եմ: Նպատակս է աշխատել Ազգային ժողովում»:

Դավիթի աշխատավայրում՝ գրադարանում, սպիտակ պատերը գունավորում են նրա նկարները, իսկ սեղանին դրված է վերջին աշխատանք՝ կավե ծաղկամանը, որն էլ նա նվիրեց մեզ: Դավիթը ցուցադրեց իր գունավոր և անգույն աշխատանքները, իսկ Արիանային նվիրեց ամենամեծ նկարը, որի վրա աշխատել է  շուրջ 3 շաբաթ: «Մարդկային տեսանկյունից դժվար էր համակերպվել, որ ազատությունից զրկվելու ես: Սակայն այն որ քրեակատարողական հիմնարկը նորակառույց է, աշխատողներն էլ դատապարտյալներին վերաբերվում են որպես հասարակության լիարժեք անդամի, փոխում է շատ բան: Ունենք ռուսաց լեզվի, կավագործության, համակարգչային և այլ դասընթացներ, որոնք բավական պահանջված են: Ինքս փորձում եմ բոլոր դասընթացներին մասնակցել»,-նշում է Դավիթը: Փաստում է, որ դատապարտյալների շրջանում բավական տարածված է ընթերցանությունը: Ներկա պահին մոտ 400 գիրք կա բաժանված: Ամեն ամիս մոտ 50-60 գիրք է «բաց թողնում» գրադարանից. «Ինձ հաճախ են հարցնում՝ ի՞նչ լավ գիրք ունես, մի բան տուր կարդանք: Ես էլ փորձում եմ զրուցել, հասկանալ, ինչ ոճի, ինչ բովանդակության  գրքեր են ուզում: Ամենապահանջվածը Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն»-ը, Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո»-ն, Անդրե Մորուայի գրքերն են»:

2

Դավիթին հարցնում ենք, թե ինչ կուզեր ասել ազատության մեջ գտնվող մարդկանց: «Գիտեք, վերջերս հեռուստատեսությամբ հայկական ինչ-որ սերիալից մի հատված էի դիտում, որտեղ բանտում մարդիկ անտանելի պայմաններում էին  և անընդհատ վիճում էին: Բանտը նկարագրվում է վատ և սարսափելի տեսքով: Ուզում եմ ասել, որ ուշադրություն չդարձնեն, չհավատան դրան: Մենք էլ հասարակության անդամներ ենք, իսկ այստեղ մի մեծ ընտանիքի նման ենք, իսկ ո՞ր ընտանիքում չեն լինում որոշ տարաձայնություններ»:

img_7711

Հարազատների հետ  Դավիթը կարողանանում է զրուցել է ՔՀ-ի միջանցքներում տեղադրված հեռախոսների միջոցով: Ամեն ամիս օգտվում է ընձեռված մեկ կարճատև տեսակցության իրավունքից, իսկ 2 ամիսը մեկ ՝ երկարատև տեսակցությունից: Ուսման ծարավ երիտասարդը հույս ունի, որ իր առանց խախտումների և դրական վարքով մի քանի տարի անցկացնելուց հետո կկարողանա վաղաժամկետ ազատ արձակվել:

img_7713

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register