ՆԵՐՈՒՄՆ ԻՄԱՍՏԱԶՐԿՈՒՄ Է ՊԱՏԻԺԸ

ari

Ազատության ուղղակի հականիշն՝ անազատությունն է, որի նեղ և ամենաուղղակի արտահայտությունը բանտն է: Շատ տխուր մի տեղ: Երբ մարդը բանտում է, նշանակում է նա իր վիճակն այնքան տխուր, դաժան, այնքան անհույս է գնահատել, որ  հանցանք է կատարել ընդդեմ մարդկության: Իսկ մնացածներս, ովքեր այնքան ինքնատիրապետում ենք ունեցել, որ հանցանք չենք գործել, պահպանել ենք մեր ազատությունը: Հանցագործներից շատերը պնդում են, թե՝  « ընտրության այլ հնարավորություն չեն ունեցել»:  Դրա հնարավորությանը ես չեմ հավատում:  Չի կարող այդպես լինել, քանի որ հանցանքը կատարելուց առաջ նրանք շարունակաբար մտածում են: Ես նրանց չեմ արդարացնում, քանի որ մյուս կողմից, մենք՝ օրինապահ քաղաքացիներս,  անկախ նրանից թե արտաքին ինչ հանգամանքների ազդեցությանտակ կամ ինչ փորձության մեջ ենք, տիրապետում ենք մեզ, պահպանում օրենքը ու գտնում գոյատևելու և այլոց չվնասելու, օրենքները չխախտելու ճանապարհը:

Մենք  նաև հարկեր ենք վճարում, որ նրանք, ովքեր հանցանք են կատարում, պատժվեն և դատարանի ու դատավորների կողմից սահմանված որոշակի ժամանակով անազատ և «ոչ քաղաքացի» հռչակվեն: Սակայն կարևոր չէ՝  նրանք ծանր հանցագործներ են, հոգեկան հիվանդներ, թե երիտասարդ գողեր, ում հարկավոր էր հաց հասցնել տնեցիների սեղանին: Կամ էլ ուղղակի գրանցված աշխատողներ, ովքեր մտածել են, որ կարող են գումար աշխատել: Մեկ է, նրանք բոլորն էլ խախտել են օրենքը, մինչդեռ մենք՝  «լավ քաղաքացիներս», այդ օրենքը չենք խախտել:  Եթե պատժիչ միջոցներ չկան, ապա ես լավ քաղաքացի լինելու և օրենքին ենթարկվելու դրդապատճառ չունեմ: Եթե ես կարող եմ օգուտ ստանալ (ֆինանսապես կամ սեռական ճանապարհով, կամ ահաբեկչություն և բռնություն գործադրելով) առանց բռնվելու, ապա ինչո՞ւ ոչ: Ահա, թե ինչի համար է բանտը:

Դու բանտում ես, քանի որ այնքան հիմար էիր, որ բռնվեցիր, քանի որ թույլ էիր և օրենքները լավ չգիտեիր: «Լավ քաղաքացիները» հարկ են վճարում հանցագործություններից պաշտպանվելու համար և երբ հանցանքը կատարվում է,  պահանջում են պատժել «վատ տղաներին»: Սակայն  այդ  «վատ տղաներից» շատերն առաջին անգամ հանցանք գործողներ են, շատերը երիտասարդ են և  ուղղակի « հացի կարիք  ունեցող հուսահատներ»: Այսպիսով, գաղափարական հարցադրումը հետևյալն է՝Ինչպիսի՞ն պետք է լինեն բանտերը: Ուղղված  հանցագործներին հե տ վերադարձնելուն հասարակությո՞ւն՝ նրանց փոխելով «լավ քաղաքացիների» (հատկապես երիտասարդներին, առաջին անգամ հանցանք գործողներին և մանր հանցագործներին) :

Բանտի նպատակը միայն այն չէ, որ վատ քաղաքացիներին հեռու պահի լավ քաղաքացիներից, այլ նաև հանցագործներին պատժելն է, որոշ ժամանակով  «ոչ քաղաքացի» համարելը: Սա է պատճառը, որ նրանք հատուկ՝ « ոչ քաղաքացու» տեսք  հաղորդող հագուստ են հագնում:Այսպիսով, ես մնում եմ այն համոզմանը, որ պետք է պատժի և վերականգնման միջև որոշակի բալանս պահպանվի: Շատ հկ-ներ լավ աշխատանք են կատարում՝ օգնելով շատ հանցագործների ավելի լավ մարդիկ դառնալ, անգամ օգնում են նրանց աշխատանք գտնել, երբ նրանք ստանում են իրենց պատիժը: Սակայն ես կարծում եմ, որ շատ դեպքերում չափազանց լավ վերաբերմունքը հանցագործների նկատմամբ նվազեցնում է բանտ նստելու իմաստը: Եթե մարդիկ չվախենան պատժից, կշարունակեն օրենքը խախտել: Սա լավ մեսիջ չէ մեր երեխաների համար: Նաև կարծում եմ, որ մենք՝ որպես հասարակություն, պետք է տարբերակենք նրանց, ովքեր փոքր զանցանքներ են կատարել հուսահատությունից: Այսպիսի մարդկանց մենք պետք է հնարավորություն տանք, նրանց մոտ պահենք սոցիալական կապերին և ընտանիքին, ինչը կնվազեցնի հանցանքների պատճառ դարձող սոցիալ-տնտեսական խնդիրները:

 

Սիրով՝ ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register