ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԵՐՄՐՑԱՇԱՐ

kitaj

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 6-ը Ռուսաստանի Դաշնության  մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենալու աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հիշատակին նվիրված շախմատային գերմրցաշար: Բարձր վարկանիշ ունեցող 10 գրոսմայստերների՝  Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան, 2808), Վիշի Անանդի (Հնդկաստան, 2770), Անիշ Գիրիի (Հոլանդիա, 2769), Շահինյար Մամեդյարովի (Ադրբեջան, 2764), Լի Չաոյի (Չինաստան, 2753), Պյոտր Սվիդլերի (Ռուսաստան, 2751), Բորիս Գելֆանդի (Իսրայել, 2743), Յան Նեպոմնյաշչու (Ռուսաստան, 2740), Եվգենի Տոմաշեւսկու (Ռուսաստան, 2731) հետ միասին՝ մրցաշարին մասնակցելու է նաև  Լևոն Արոնյանը(2795): Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան 2012 թվականից  ի վեր հանդես է գալիս «Շախմատը թանգարաններում» մրցաշարերի կազմակերպման նախաձեռնությամբ: «Տալի հուշամրցաշարը»  ևս այդ ծրագրի բաղադրիչն է: Շախմատիստները միմյանց հետ  մրցելու են ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում: Մրցանակային ֆոնդը կազմում է 200000 ԱՄՆ դոլար: Պարտիաները մեկնարկելու են Երեւանի ժամանակով 16:00-ին:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register