Քո խոսքը քո թուրն է

39989486_700580510322356_25996663948574720_n (1)

 

Մարդկանց կրիտիկական մտածելակերպ սովորեցնելու ամենալավ ձևը նրանց գրել սովորեցնելն է: Եվ գրել սովորելով, մենք կկարողանանք մտածել քննադատաբար, համեմատություններ կիրառելով ու ստացած տեղեկատվության հետ աշխատելով։ Թե ինչպես է դա հնարավոր՝ ստորև ներկայացնեմ։

Եթե դու սիրում ես մտածելու և կոմունիկացիայի քո կարողությունը գրելու միջոցով փոխանցել, ապա դու լավ զինված ես: Ինչպես ասացվածքն է ասում, գրիչը ավելի ուժեղ է քան թուրը: Սա էժան կլիշե չէ: Գաղափարները փոխում են աշխարհը, մասնավորապես, երբ նրանք գրված են: Հռոմեացիները կառուցում էին շենքեր, իսկ հիմա հա՛մ հռոմեացիները, հա՛մ այդ շինությունները չկան: Հրեաները գիրք են գրել, հիմա և՛ հրեաները, և՛ գիրքը այստեղ են, անցել են դարերի միջով ու անգամ մինչ օրս արդիական են: Ստացվում է, որ բառերը կարող են ավելի երկար կյանք ունենալ, քան քարը և ունենալ ավելի մեծ ազդեցություն, քան մի ողջ կայսրություն:

Հիմա բավականին դժվար է մարդկանց գրել սովորեցնել, քանի որ այն ժամանակատար գործընթաց է: Լավ շարադրություն գնահատելը բավականին հեշտ է: Ստուգում ես – 10, վերջ, անցանք առաջ: Վատ շարադրությունը գնահատելը, երբ տեքստում սխալ բառեր, բառակապակվցություններ, նախադասություններ են, ճիշտ չեն դասավորված, պարբերությունները հաջորդական չեն և ամբողջ տեքստը իմաստ չունի՝ բավականին դժվար է: Իսկ առավել դժվար է բացատրել, թե ինչում են կայանում սխալները: Պիտի գտնես ամեն փոքր թերացում, բացատրես ու օգնես ուղղել։

Համալսարաններում ոչ մեկը չի ասում ուսանողներին, թե ինչու պիտի սովորեն գրել, ինչու պիտի կատարեն այդ հանձնարարությունը: Ուսանողները հիմնականում գրում են աշխատանքները, որովհետև դա պահանջում է դասախոսը: Հետևաբար, ուսանողները կարծում են, որ գրավոր աշխատանքները իրենց գիտելիքները դասախոսին ցույց տալու համար են: Սա պարզունակ մոտեցում է, ու վտանգագավոր է, որովհետև ստացվում է, որ ունի միայն ցուցադրական կողմ, քանի որ ուսանողները արված աշխատանքի իմաստը չեն կարողանում հասկանալ։

Աշխատանք գրելու առաջնային պատճառը կարևոր թեմայի վեաբերյալ տեղեկացված, համահունչ և բարդ մտքերի ձևավորման կարողության ձեռքբերման մեջ է:

Ուսանողները պիտի սովորեն մտածել, որովհետև մտածելը նրանց ստիպում է աշխարհում ուրիշ կերպ  շփվել, հաղթել այն պատերազմները, որոնք ձեռնարկել են: Գրելը ամենաուժեղ զենքն է, որը հնարավոր է ձեռք բերել: Եթե մտածում ես ամենաուժեղ, հաջողակ մարդկանց մասին, հասկանում ես, որ նրանց հետ վիճել չես ուզի: Եթե նրանց ասես քո տեսակետը, իսկ նրանք ասեն իրենցը, ապա քո հիմնավորումները պիտի համակարգված և մտածված լինեն, հակառակ դեպքում նրանք քեզ կստիպեն զգալ կատարյալ անգրագետ:

Եթե կարող ես քո փաստարկները համահունչ ձևավորել, պատրաստել պրեզենտացիա, եթե կարող ես մարդկանց հետ խոսել, կազմել առաջարկ, ապա մարդիկ քեզ տալիս են գումար, հնարավորություններ: Դու ունես ազդեցություն: Ահա թե ինչու ես սովորում համալասրանում, որտեղ քեզ սովորաեցնում են ինչպես լինել արտահայտիչ:

Ուրեմն, ինչու՞ են մարդիկ սովորում գրել: Ահա քո թուրը, քո ատրճանակը, քո փամփուշտակայուն բաճկոնը: Դու պիտի սովորես նրանց օգտագործել: Ահա թե ինչու պիտի ոգևորված լինենք համալսարան գնալիս, որովհետև պիտի սովորենք մտածել, սովորենք գրել:

Երբ սովորենք ճիշտ արտահայտել մեր մտքերը, և հնարավորինս հասկանալի ձևակերպել դրանք, մենք կունենանք լիակատար ազդեցություն՝ մեր կյանքի վրա։

Սիրով ձեր՝ Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register