ՀԱՅԱՍՏԱՆԸ 4-ՐԴ ԱՆԳԱՄ ՊԱՏՐԱՍՏՎՈւՄ Է «ՍՈՍԵ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻՆ

sose

«Սոսե»-2017 միջազգային կինոփառատոնը մեկնարկել  է ֆիլմերի հայտերի ընդունումը: Հիմնական մրցութային ծրագրում կարող են մասնակցել բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային, լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական):

Կինոփառատոնն ունի ևս երկու մրցութային ծրագիր՝  «Բովանդակությունը՝ կին»  և   «Ուսանողական»:

«Բովանդակությունը՝ կին»  մրցութային ծրագրին կարող  են մասնակցել ֆիլմեր, որոնցում արծարծվում է կնոջ թեման: Լավագույն մեկնաբանության համար նախատեսված է Սոսե Մայրիկի անվան մրցանակ: Իսկ   «Ուսանողական» մրցութային ծրագրին ներկայացվում են աշխարհի տարբեր ծայրերում սովորող ուսանողների աշխատանքներն առանց ժանրային կամ թեմատիկ սահմանապակման: Կինոփառատոնը կհովանավորի «Լավագույն ուսանողական աշխատանք»  անվանակարգում հաղթող և Հայաստանում սովորող ուսանող-ռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը, իսկ արտերկրում սովորող ուսանող-ռեժիսորին կտրվի պատվոգիր:

«Սոսե» միջազգային կինոփառատոնի ֆիլմերի նախնական ընտրությունը իրականացնում է միջազգային հանձնախումբը, որում ընդգրկված են նաև հայ մասնագետները։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի մայիսի 31-ն է:  Ֆիլմերի նախնական ընտրության արդյունքները կամփոփվեն 2017թ-ի հուլիսի 1-ին։ Կինոդիտումները կանցկացվեն  2017 թ.-ի օգոստոսի 14-ից հոկտեմբերի 2-ը։ Իսկ մրցանակաբաշխությունը կկայանա  հոկտեմբերի 14-ին։

«Սոսե»  միջազգային կինոփառատոնի գլխավոր նպատակն է նպաստել Հայաստանում  և Արցախում ֆիլմարտադրության զարգացմանը,  ինչպես նաև աջակցել համատեղ ֆիլմերի արտադրությանը:

Հայտերի ընդունման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ www.sosefestival.com կայքի ԿԱՆՈՆԱԿԱՐԳ  բաժնում։

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register