«ՃԱՄՓՈՐԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ

6

Լրագրողների համար «Ճամփորդ» հասարակական հիմնադրամի կազմակերպած անգլերեն լեզվի դասընթացն ավարտվեց: Եռամսյա դասընթացի մասնակիցները ստացան վկայականներ՝ «Ճամփորդ» հիմնադրամի և Երևանի պետական լեզվաբանական համալսարանի շարունակական կրթության կենտրոնի կողմից:

Դասընթացի մասնակիցների հավաստմամբ, հատկապես խոսակցական մակարդակում առաջընթացն ու արդյունավետությունն ակնառու է: Մեզ հետ զրույցում դասընթացավար Գայանե Այվազյանն էլ «խոստովանեց», որ մեծ հաճույքով է աշխատել հարցասեր, անսպառ երևակայություն ունեցող մարդկանց հետ:

11

Մնում է հավելել, որ գրեթե մեկ տարի գործող «Ճամփորդ» հասարակական հիմնադրամի նպատակը՝ անկախ լրագրության զարգացումը, երիտասարդ լրագրողների կայացմանը նպաստելը, մարդու իրավունքների իրազեկումը, ժողովրդավարության հիմնարար արժեքների քարոզումը, քաղաքացիական հասարակության զարգացումն ու որակյալ տեղեկատվության ապահովումն է:
Վարդան Այվազյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register