ԼԵՌՆԱՅԻՆ ՕԱԶԻՍԻՑ ԴԵՊԻ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ԷՔՍՏՐԵՄԱԼ ԿՂԶԻ

  • ԼԵՌՆԱՅԻՆ ՕԱԶԻՍԻՑ ԴԵՊԻ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ԷՔՍՏՐԵՄԱԼ ԿՂԶԻ
  • ԼԵՌՆԱՅԻՆ ՕԱԶԻՍԻՑ ԴԵՊԻ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ԷՔՍՏՐԵՄԱԼ ԿՂԶԻ
  • ԼԵՌՆԱՅԻՆ ՕԱԶԻՍԻՑ ԴԵՊԻ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ԷՔՍՏՐԵՄԱԼ ԿՂԶԻ
  • ԼԵՌՆԱՅԻՆ ՕԱԶԻՍԻՑ ԴԵՊԻ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ԷՔՍՏՐԵՄԱԼ ԿՂԶԻ
  • ԼԵՌՆԱՅԻՆ ՕԱԶԻՍԻՑ ԴԵՊԻ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ԷՔՍՏՐԵՄԱԼ ԿՂԶԻ

Տավուշի մարզի սահմանամերձ Ենոքավան գյուղում կկառուցվի աշխարհում ամենաերկար զիփլայնը: Այսօրվանից Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում մեկնարկում է Յելլպարկում ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքի արշավը, որը կտևի 30 օր:

2015  թվականին որպես սոցիալական ձեռներեցություն հիմնված նախագծի՝ Յելլ էքստրիմ պարկի ունեցած դրական արդյուքները, որոնք ուղղված էին համայնքային կարիքների լուծմանը, սոցիալական և շրջակա միջավայրի փոփոխությունների իրականացմանը, ոգևորիչ եղան կազմակերպիչների համար, և այսօր թիմն ավելի մեծ և պատասխանատու ծրագիր է հանձնառել:

Նոր ու ամենաերկար զիփլայնը կունենա 2680 մ երկարություն և 200-300 մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը տևելու է 3 րոպե, որի ժամանակ հնարավոր է զարգացնել առավելագույնը 120 կմ/ժ արագություն: Այսօր փաստացի ամենաերկար Զիփլայնը գտնվում է Մեքսիկայում: Այնունի 2545 մ երկարություն:

«ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կառուցվող աշխարհի ամենարեկար զիփլայնը նպատակ ունի միավորել արկածային և էսքթրեմալ հանգստի սիրահարներին աշխարհի տարբեր ծայրերից՝ զբոսաշրջության համաշխարհային ինդուստրիայում` Հայաստանը դիրքավորելով որպես տարածաշրջանի էքսթրեմալ տուրիզմի կենտրոն: Այդպիսով մենք կկարողանանք ոչ միայն նպաստել Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, մեր երկիրը աշխարհում ճանաչելի դարձնել, այլև սահմանամերձ համայնքներում ստեղծել նոր աշխատատեղեր, աշխուժացնել համայնքային կյանքը և խրախուսել առողջ ապրելակերպը»,- մայիսի 3-ին կայացած ասուլիսում ասել է նախագծի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը:

Չիբուխչյանի խոսքով, ծրագրի իրականացման համար պետք է 200 հազար դոլար: Ներդրումների կեսն արդեն իրականացվել է:

«Մենք նախատեսում ենք մեկ ամսում հավաքել 20 հազար դոլար: Մենք ոչ միայն ֆինանսական նպատակներ ենք հետապնդում, այլև ցանկանում ենք, որ ողջ աշխարհի հայերը միավորվեն մեկ գաղափարի շուրջ», – ասաց Չիբուխչյանը՝ նշելով, որ նախագիծը կյանքի կկոչվի անգամ, եթե այս անգամվա դրամահավաքից սպասումները չարդարանան:

Մայիսի 4-ից ակտիվ կլինի նաև նախագծի պաշտոնականկայքը՝ www.longest-zipline.com, որտեղ կարող եք հետևել նախագծի ընթացիկ նորություններին:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register