«ՀԱՂԹԱՆԱԿ. ԱՐՅՈՒՆ» ՔՐՏԻՆՔ ԵՎ ԱՐՑՈՒՆՔՆԵՐ

1

Հաղթանակի գինը՝ արյունն է, քրտինքը և արցունքները: Շատ արցունքները… Եկեք չմոռանանք, որ Երկրորդ աշխարհամարտը երկու ռազմաճակատներով էր ընթանում: Եվրոպայում և Խաղաղօվկիանոսյան ավազանի հարավային շրջանում:

Մայիսի 8-ը և 9-ը մշտապես կհիշվեն որպես Եվրոպյայում հաղթանակի օրեր. Նացիստական Գերմանիայի դեմ դաշնակիցների (ԽՍՀՄ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և այլ սկզբունքային դաշնակիցների) տարած հաղթանակի փառավորման օրեր: Ընդամենը մի քանի ամիս անց սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ երկրորդ բեկումնային իրադարձությունը՝ Ճապոնիայի կապիտուլացիան: Այդ օրը հայտնի է որպես Խաղաղօվկիանոսյան հաղթանակի օր: Լեհաստանի, Գերմանիայի, Ճապոնիայի խոշոր քաղաքներից մի քանիսում իրականացված ռմբակոծությունների զոհերի թիվն անցում էր հարյուր հազարը: Տպավորությունն այնպիսին էր, ասես մահն էր պարուրել երկրագունդը: Պատերազմի եվրոպական թատերաբեմում ամենարյունալի և ավերիչ տեսարանները Վարշավայում էին, Խաղաղօվկիանոսյան ճակատում՝ Մանիլայում: Ֆիլիպինների մայրաքաղաքը դարձավ այն մարտերի ականատեսը, որոնց ընթացքում ավելի քան հարյուր հազար քաղաքացիներ զոհվեցին, պատմամշակութային և ճարտարապետական կոթողներ հիմնիվեր  ոչնչացան: Այդ մարտերը ճանաչվեցին պատերազմի խաղաղօվկիանոսյան թատերաբեմի ամենադաժան քաղաքային մարտերը: Ամերիկա- ֆիլիպինյան ուժերին վերջիվերջո հաջողվեց դիմակայելև 1945 թվականի մարտին հաղթանակի հասնել Ճապոնիայի նկատմամբ: Ընդամենը երկու ամիս առաջ՝ մինչ նրանց գլխավոր դաշնակից Գերմանիան կընկներ ԽՍՀՄ ուժերից:

Այսպիսով, այստեղից ածանցվող առաջին դասն այն է, որ հաղթանակը թանկ՝ բազում մարդկային կյանքեր, քրտինք ու արցունքներ արժե: Եվ խոսքը միայն պատերազմի մասին չէ, ցանկացած հաղթանակ իր գինն ունի: Սպորտային հաղթանակն էլ նույն հոգեբանությունն ունի: Բոլորին տեսանելին միայն «լուսավոր» կողմն է՝ հաջողությունը, գումարը, փառքը, ճանապարհորդություններն ու հարգանքը, բայց քչերին է հասու  հաջողության մութ կողմը՝ այն հոգեբանական տանջանքները, ֆիզիկական պարապմունքներն ու դաժան ծանր աշխատանքը, որոնք թաքնված են ցանկացած հաղթանակի ետևում: Մենք միայն մի քանի ժամվա կենտրոնացումն ու ակտիվությունն ենք տեսնում, և կարող է տպավորություն ստեղծվել, թե միայն այդքանը բավարար է: Բայց դրա  ետևում տարիների քրտնաջան աշխատանքն է, պարապմունքներով ու համառությամբ լցված, երբեմն դժոխք հիշեցնող փակ շրջանը, որովհետև ոչ մի րոպե չպիտի մոռանաս, թե ինչու ես սկսել, որ շարունակես ու հասնես նպատակիդ:

Եթե դու «նոքաութի» ես ենթարկել 7 անգամ, բայց քո մրցակիցը 8,ուրեմն նա է հաղթողը, և դա է ազնիվը: Սա է տարանջատում առաջին տեղը երկրորդից (ոչ ոքի չի հետաքրքրում երկրորդ տեղը, ամեն դեպքում երկրորդ տեղը՝ նույնարժեք է պարտությանը, բարոյական հաղթանակներն՝ այստեղ՝ ուղղակի մեղմացուցիչ դեր են կատարում): Համենայնդեպս այդպես է թե՛պատերազմում, թե՛ սպորտում, և թե՛ այն անձնական մարտահրավերներում, որոնք մենք բոլորս ունենում ենք կյանքի ընթացքում:

Երկրորդ կարևոր դասը, որը մեզ սովորեցնում է պատերազմն ու պայքարը՝ առհասարակ, ճշմարտության համար պայքարելն է:

Հիտլերյան կոալիցիայի և դաշնակիցների միջև միակ տարբերությունն այն էր, որ նացիստներին և ճապոնական զինվորներին վարձատրում էին, որպեսզի նրանք սպանեն, մինչդեռ Սովետական Միության, ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների ուժերը վարձատրվում և պայքարում էին կյանքեր փրկելու համար:

Դուք կարող եք ինձ մեղադրել՝ հարցն այսչափ պարզեցնելու համար, բայց ի վերջո միշտ պայքարելու բան կա, և անկախ նրանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում, հարկ է հիշել,որ պատմության մեջ  սա է լավ կամ վատ հետք թողնելու քեզ վրա, սա է դառնալու քո պատմության ճիշտ կամ սխալ կողմը: Մեր նպատակը  աշխարհի բարօրության համար պայքարը պիտի լինի: Եթե դու օժտված ես ազատությամբ կամ տաղանդով, ուրեմն պետք է անես ամեն հնարավոր բան, որ ուրիշների համար նույնպես այդպես լինի:

Երրորդը՝ թիմային աշխատանքն է, էլի ու էլի: Ընդունված ճշմարտություն է, որ Եվրոպական պատերազմի պատմության մեջ չէր լինի հաղթանակի օր, եթե չլիներ ամերիկացիների մուտքը ինչպես Եվրոպա, այնպես էլ Խաղաղօվկիանոսյան գոտի:

Առանցքային ուժերը՝ Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան լի էին ինչպես Եվրոպան, այնպես էլ Ասիան գրավելու վճռականությամբ: Նրանք հասել էին նույնիսկ մինչև Ավստրալիայի ափերը:

Եկեք չմոռանանք խորհրդային ուժերին, այն 27 միլիոն ԽՍՀՄ-ցիներին, ովքեր պայքարում էին Եվրոպայում Միացյալ Թագավորության հետ, Խաղաղօվկիանոսյան թատերաբեմում ֆիլիպինցիների և ամերիկացիների հետ, ովքեր մեկը մյուսի ետևից դանդաղ թուլացնելով թշնամուն, ի վերջո վերացրին նրան:

Գրեթե ինչպես կողքից հասցվող հարվածը: Դաշնակիցների  սկսած գործն ավարտելու և թշնամուն վերջնահարված տալու համար պետք է ժողովես ուժերդ: Ի վերջո չկարողանալով դիմակայել գնալով ուժգնացող ճնշմանը թշնամին հանձնվում է: Հենց սրան է բերում թիմային աշխատանքը:

Ցավոտ է մտածելը, որ եթե դաշնակից պետությունները չհարձակվեին Ասիայի կողմից և չմիջամտեին  Խաղաղօվկիանոսյան իրադարձություններին, ապա ամենայն հավանականությամբ մենք այսօր Երևանի«Ազատության» հրապարակում պիտի որ նացիստական կեռխաչը բարձրացնեինք:

Աղետալի միտք, բայց փաստացի իրականությունն է այդպիսին. Ի՞նչկլիներ, եթե մեր նախնիները կամ դաշնակիցները շուտ հանձնվեին ու հեշտ հուսալքվեին, եթե նրանք մտահոգված չլինեին պայքարելու ճշմարտության համար կամ հրաժարվեին գործել համախմբված:

«Համագործակցությունը, իրավ որ լավ բան է»: Ահա այստեղից ածանցվող հետևությունը: Մենք դրա կարիքը շատ ունենք, հատկապես Հայաստանում՝ որտեղ դեռ տեղ ունենք միասնաբար աշխատել սովորելու համար: Ճշմարտության համար պայքարը հեշտ չէ, բայց հնարավոր է հաղթել, վկան՝ Երկրորդ համաշխարհայինը, վկան՝ Արցախյան պատերազմի պանծալի հաղթանակը:

Գործեք, անցեք ամբողջ ճանապարհը: Հաղթանակը մեծ կորուստներ է ենթադրում՝ անգամ ներանձնայինը: Կարող ես կորցնել կնոջդ, ամուսնուդ, աշխատանքդ, հնարավոր է մի քանի օր ոչինչ չուտես, ցրտից դողաս, նստես բանտախցում, մարդկանց ծաղրանքին արժանանաս, լինես միայնակ: Կարող ես նույնիսկ խելագարվել: Բայց այս ամենը դիմացկունության փորձություն է: Ու եթե նպատակդ հաղթանակն է, կհասնես դրան:

Չնայած մերժմանն ու ամենավատ արձագանքին, գնացեք դեպի ձեր հաղթանակը, իրականացրեք ձեր որոշումն ու գնացեք մինչև վերջ:

Արդյունքը կլինի պատկերացրածից ավելին: Հաղթանակի զգացումը լավագույններից է՝ հատկապես, եթե այդ հաղթանակի հիմքում ճշմարտությունն է:

Սիրով՝ ձեր Արիանա

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register