Սոցցանցերում տարածված խաղը ստիպել է երեխաներին փախչել տանից

11

ԱՇԽԱՐՀՆ ԱՆՑԱԾ ՇԱԲԱԹ

Սոցցանցերում տարածված խաղը ստիպել է երեխաներին փախչել տանից  

Բրիտանացի մի քանի երեխաներ փախել են տնից և երկու օրվա ընթացքում թաքնվել ծնողներից՝  կատարելով «48-Hour Challenge» խաղի շրջանակում իրենց տրված հանձանարարությունը: Խաղի կանոնների համաձայն՝ երեխաները պետք է հնարավորինս երկար ժամանակ թաքնվեին իրենց  ծնողներից՝ միևնույն ժամանակ,սակայն, իրենց անհետացման մասին գրառումների քանակով միավորներ վաստակելով սոցցանցերում: Մեծ Բրիտանիայի իշխանությունները ենթադրում են, որ վիրուս հանդիսացող այդ խաղը երկիր է ներթափանցել Հյուսիսային Իռլանդիայից:  Մինչ այդ տարածված է եղել «Game of 72» խաղը, որը մասնակիցներին առաջարկում էր  24-72 ժամ ժամկետով թաքնվել և չհայտնվել բարեկամների տեսադաշտում:

Թուրքիան և Իրանը մտադիր են առևտրում կիրառել ազգային արժույթներ

Անկարայում՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին հայտարարել է, որ  առևտրային  հարաբերություններում Թուրքիան և Իրանն օգտագործելու են ազգային արժույթներ: Նշելով, որ Անկարան և Թեհրանը  հետաքրքրված են առևտրատնտեսական հարաբերությունների  ամրապնդմամբ, նա նաև հավելել է, որ երկրների միջև ծավալվելիք առևտրում ազգային արժույթի օգտագործումը կնպաստի ապրանքաշրջանառության ավելացմանը: Ջահանգիրին նաև նշել է, որ տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման առնչությամբ Թուրքիան և Իրանը նույն կարծիքին են:

Սաակաշվիլին Կիևում ներկայացրել է իր՝ «Ուկրաինայի փրկությունը 70 օրում» ծրագիրը 

Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Գերագույն ռադայի շենքի մոտ ներկայացրել է «Ուկրաինայի փրկությունը 70 օրում» ծրագիրը: Կիևի Սահմանադրության հրապարակում Սաակաշվիլին  պրոյեկտոր է տեղադրել և Ռադայի շենքի պատերին ներկայացրել իր ծրագրի կետերը:  Հիշատակված ծրագրում  Սաակաշվիլին կարևորել է իմպիչմենթի, օլիգարխների մասին և պատգամավորների ընտրությունների մասին օրենքները: Նա առաջարկել է բարեփոխումներ իրականացնել նաև մաքսային, հարկային և բժշկական ոլորտներում և  Ուկրաինայի քաղաքացիներին արտոնել դիմել զինված պաշտպանության:

Պորտուգալիայի ներքին գործերի նախարարը քննադատությունների պատճառով հրաժարական է տվել

Պորտուգալիայի ներքին գործերի նախարար Կոնստանսա Ուրբանո դե  Սոուզան հրաժարական է տվել՝ վերջին ամիսներին ավելի քան 100 մարդու  մահվան պատճառ դարձած անտառային հրդեհների առնչությամբ իրեն  ուղղված քննադատությունից հետո։ Հրաժարականի իր քայլը նախարարը պայմանավորել է իր արժանապատվությունը պահպանելու  անհրաժեշտությամբ: Հիշեցնենք, որ Պորտուգալիայի կենտրոնական և հյուսիսային հատվածներում մոլեգնող  հրդեհների հետևանքով առնվազն 100 մարդ էր զոհվել: Հրդեհի զոհերի հիշատակին երկրում եռօրյա սուգ էր հայտարարվել:

Թրամփը խոստացել է գաղտնազերծել Ջոն Քենեդու սպանությանը վերաբերող փաստաթղթերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ խոստանալով գաղտնազերծել երկրի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանությանը վերաբերող փաստաթղթերը: «Տեղեկությունների տրամադրման դեպքում ես՝ որպես նախագահ, կգաղտնազերծեմ Ջոն Քենեդու սպանության հետ կապված փաստաթղթերը, որոնք երկար ժամանակ արգելափակված են եղել»,- գրել է Թրամփը։ Այդ նյութերի հրապարակման մասին օրենքը ստորագրվել է ԱՄՆ նախկին  նախագահ Ջորջ Բուշ ավագի կողմից՝ 1992 թվականին:

 Երեխաներին ֆիզիկապես պատժելը  Շոտլանդիայում՝ օրենսդրորեն արգելվելու է

Շոտլանդիայում  մտադիր են օրենսդրորեն արգելել երեխաներին ֆիզիկապես  պատժելը: Համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբէ հանդես եկել «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչը։ Վերջինիս ներկայացրած առաջարկության համաձայն, երեխաները  ստանալու են նույն իրավական պաշտպանությունը ինչ մեծահասակները: Ծնողներին թույլատրվում է խելամիտ պատիժ կիրառել, սակայն նրանց կարող է մեղադրանք առաջադրվել, եթե երեխայի մարմնի վրա ուժի կիրառման  հետքեր՝ կապտուկներ, այտուցներ ու քերծվածքներ հայտնաբերվեն։ Խորհրդարանականները  մտադիր են իրենց հավանությունը տալ օրինագծին։

10 օրում 352 թույլ երկրաշարժ

Զբոսաշրջային կենտրոն համարվող Կանարյան Լա Պալմա կղզում 10 օրում 352 թույլ երկրաշարժ է գրանցվել, ինչի պատճառով այժմ 40մասնագետ շուրջօրյա հետևում է  Լա Պալմայի սեյսմիկ ակտիվությանը: Կանարյան մյուս կղզիների պես Լա Պալման հրաբխային ծագում ունի ու համարվում է արշիպելագում ամենաակտիվը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register