ԳՐԻՊՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՅՍՕՐ

2

«Գրիպի և սուր շնչառական հիվանդությունների սեզոնը հանրապետությունում սկսվել է դեռևս անցյալ տարվա հոկտեմբեր ամսից, և դեռևս անցած տարվանից էր նախարարությունը հայտարարել, որ հանրապետությունում հայտնաբերվել է գրիպի A և H1N1 տեսակը, որը շրջանառվում է նաև հիմա»,- հայտարարել է ԱՆ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։
Նրա խոսքերով՝ իրավիճակն օրինաչափ է, սեզոնին բնորոշ: Ըստ օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների` հունվարի 8-ի դրությամբ արձանագրվել է 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ: Այսօրվա դրությամբ հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ, որոնց 96%-ն արձանագրվել է երեխաների շրջանում, 0-2 տարեկանների շրջանում։ Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերին, ապա արձանագրվել է 130 կանչ:

«Ոչ մեկ չի ասում, որ գրիպ չկա, ոչ մեկ չի ասում, որ աշխուժացում չկա, բայց առկա վիճակը տրամաբանական է, օրինաչափ է, և յուրաքանչյուր տարի մենք բախվում ենք նույն խնդրին։ Այսինքն` մենք դեռ սուր շնչառական վարակների հետ գործ ենք ունենալու մինչև մայիս ամիս»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ անցած տարվա համեմատ պատկերը նույնն է։

Լիանա Թորոսյանը հորդորում է հիվանդներին մնալ տանը, հիվանդ երեխաներին չուղարկել դպրոց կամ մանկապարտեզ, առատ հեղուկներ օգտագործել, հաճախ լվանալ ձեռքերը և, իհարկե, չզբաղվել ինքնաբուժությամբ և բացառել հակաբիոտիկների ընդունումը, որը գրիպի դեպքում ցուցված չէ և չի օգնում։

Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում հիվանդանալ, կարող են պատվաստվել գրիպի դեմ։ Պատվաստանյութն անվճար է և առկա է բոլոր պոլիկլինիկաներում։  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register