ԻՆՉՊԵՍ ՊԱՐԶԵԼ ԱՊԱԳԱ ԵՐԵԽԱՅԻ ԱՐՏԱՔԻՆԸ

4

Ժառանգաբանները բացատրել են, թե ինչպես կարելի է մոտավոր իմանալ՝ ում նման կլինի երեխան՝ հայրիկի՞, թե՞ մայրիկի: Այս մասին գրում է Сlutch-ը:

Եթե ծնողներից մեկն ունի գերակշռող նշան (սև կամ մուգ դարչնագույն աչքեր), իսկ մյուսը՝ անհետացող (մոխրագույն, երկնագույն կամ կանաչ աչքեր), ապա ամենայն հավանականությամբ երեխան կլինի մուգ աչքերով: Սակայն լինում են նաև բացառություններ՝ երբեմն նաև բաց գույնի աչքեր ունեցող ծնողներից ծնվում են մուգ դարչնագույն աչքերով երեխաներ:

Արտաքին առանձնահատկություններ

Պեպենները, այտերի և դնչի փոսիկները համարվում են գերակշռող նշան, ուստի եթե հայրիկը կամ մայրիկը ունեն դրանցից, ապա, ամենայն հավանականությամբ, երեխան ևս կունենա:

Հասակ

Իմանալու համար երեխայի մոտավոր հասակը, պետք է իմանալ ծնողների միջին հասակը և ավելացնել 5 սմ տղաների համար և նույնքան պակասեցնել, եթե սպասվում է աղջիկ:

Քաշը

Եթե ծնողներից մեկը հակված է ունենալ ավելորդ քաշ, շատ հավանական է, որ դրա համար պատասխանատու գենը կփոխանցվի երեխային: Բայց այստեղ ամեն ինչ կախված է գենի «ուժից», ինչպես նաև արտաքին գործոններից:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register