ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈՆ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆ

mok

Մեկ շաբաթից ավելի է, ինչ համացանցը ողողված է արվեստային լուրերով։ Միքելանջելո Բուոնարոտիի գրաֆիկական աշխատանքները Վրաստանումեն: Փետրվարի 2-ից Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային ցուցասրահը կհյուրընկալի Միքելանջելոյի  6 գրաֆիկական աշխատանքները՝Ֆլորենցիայի «Կազա Բուոնարոտի» թանգարանի հավաքածուից:

Նկարչի  աշխատանքների ցուցահանդեսը Վրաստան է բերել թանգարանի  տնօրեն Ալեսանդրո Չեկին: Սա հրաշալի առիթ է տոնական օրերին հարևան երկիր գնալու և մեծ նկարչի գրաֆիկական աշխատանքները տեսնելու համար։Հենց այս առիթով արդեն իսկ մի շարք ընկերություններ կազմակերպում են դեպի Վրաստան՝ մի քանի օրյա ուղևորություններ, որոնց մեջ ներառում են ոչ միայն Շևարդնաձեի անվան ազգային ցուցասրահ գնալը, այլև այլ թանգարաններով շրջելն ու տեսարժան վայրեր այցելելը։ Ցուցահանդեսը Թբիլիսիում է մնալու մինչև ապրիլի 3-ը: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register