One Caucasus-ը՝ Կովկասի մշակութային միավորման համար

40371570_508741026241652_5684120188094513152_n (1) (1)

Արդեն վաղը՝ սեպտեմբերի 1-ին տեղի կունենա նմանը չունեցող երկօրյա իրադարձություն, որի նպատակը կովկասյան երկրները մշակութային ամուր ու հավերժական թելերով իրար կապելն է։ «Ճամփորդը» զրուցել է One Caucasus ծրագրի անդամների հետ, որոնք մանրամասն ներկայացրել են ծրագրի նպատակները, ընթացքը, նաև հուշել, թե ինչպես կարելի է միանալ ու վայելել համերգային ծրագիրը։

Ծրագրի անդամների զրույցը՝ ստորև․

Ընդհանուր ինֆորմացիա «One Caucasus»-ի վերաբերյալ

«One Caucasus»-ը ուղակի փառատոն չէ, այլև երկարաժամկետ և շարունակական ծրագիր է՝ Վրաստանի տեղական համայնքների հետ և հենց նրանց իսկ աջակցությամբ։

Մենք կազմակերպում ենք շարունակական սեմինարներ, դասընթացներ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի երիտասարդների համար:  Սեմինարներն անց են կացվում «Սովորել-կիրառելով» սկզբունքով։

2014 թվականին «One Caucasus»-ի հիմնադրումից ի վեր, մենք աշխատել ենք ավելի քան 400 երիտասարդ և տարեց մարդկանց հետ, որոնց մեծամասնությունը բնակվում են Մարնեուլի շրջանի գյուղերում:  Մեր ուսուցիչների  թիմում  կան մասնագետ մանկավարժներ, ինչպես նաև կամավորներ և համայնքային ակտիվիստներ։

«One Caucasus»-ը իրենից ներկայացնում է բազմաթիվ թեմաներ ներառող և համախմբող (ինտերդիսցիպլինար) և երկարաժամկետ ծրագիր , որը հիմնվել է Վրաստանում 2014 թվականին:

«One Caucasus»-ը միավորում է երաժիշտների, արվեստագետների, անիմատորների,

ճարտարապետների և կամավորների ոչ միայն կովկասյան տարածաշրջանից, այլև ամբողջ աշխարհից։ Մենք առաջնորդվում ենք և մենք փոխում ենք աշխարհը մեր իսկ գործունեությամբ։

40359304_2116197708653760_3172126410894475264_n (1) (1)

Այս տարի միջոցառումը տեղի է ունենում Քվեմո Քարտլի մարզի Փոլադուրի գյուղում, որը սահմանամերձ է  Ադրբեջանին, Թուրքիային և Հայաստանին։ Կովկասը համարվում է բազում հակամարտությունների  տարածաշրջան, այդ  պատճառուվ մեր նպատակն է հատկացնել անվտանգ և ոգևորիչ միջավայր ողջ Կովկասի տարածաշրջանի երիտասարդների  հանդիպումների և համագործակծության  համար:

Ծրագրի հիմնադիրների բնակավայրի ընտրությությունը սովորաբար կանգ է առնում այն շրջանների շուրջ, որտեղ տարիներ շարունակ կողք-կողքի խաղաղ ապրում են բազում  էթնիկ և կրոնական խմբեր:

Բայց կարևորագույնն այն է, որ «One Caucasus»-ը  համագործակցում է տեղական համայնքների հետ: Միասին մենք փորձում ենք հիմնել ոչ ֆորմալ կրթական ծրագիր հայկական, ադրբեջանական և վրացական գյուղերի երեխաների համար:

Ամեն տարի մենք ընդգրկում ենք տեղի շրջանի քաղաքացիներին առաջադեմ ժողովրդավարական գործիք համարվող՝«մասնակցային բյուջե»-ի կազմավորման և կառավարման  մեջ: Այս գործիքի օգնությամբ քաղաքացիները կունենան անմիջական ազդեցություն և մասնակցություն տեղական կառավարության բյուջեի վրա:

Կարևոր է նշել, որ «One Caucasus»-ում ներկայացված շատ միջոցառումներ ստեղծվել են հատուկ փառատոնի համար` մեր դասավանդողների, արվեստագետների, ճարտարապետների եւ երաժիշտների կողմից:

Մենք հրավիրում ենք ձեզ միանալ սեպտեմբերի 1-ին ու 2-ին Կովկասում միակ նմանատիպը չունեցող իրադարձությանը, որի մուտքն ազատ է, տրամադրվում է անվճար տրանսպորտ (Թբիլիսիից, Բոլնիսիից ու Մարնեուլիից) , և՛ առաջին, և՛ երկրորդ օրվա համար և անվճար ապրելու տարածք մեր վրանային քաղաքում:

Դասընթացները և ժամանցը սկսվում են ժամը 12.00-ից։

Համերգները սկսվում են 18.00-ից։

40374354_1740789186043639_4773393980958179328_n (1) (1)

Երաժշտության Ցանկ

Dihaj (Ադրբեջան)

Tmbata (Հայաստան)

Pako Sarr And Friends (Սենեգալ)

Natral Born Lovers (Վրաստան, Ամն) + Feat. Pozna Horns (Լեհաստան)

H3collectiv (Ադրբեջան) Feat. Հատուկ Հյուրեր Լեհաստանից

Narti (Վրաստան)

Nemra (Հայաստան)

Piotr Mełech (Լեհաստան)

Jakub Królikowski (Լեհաստան)

Red Carpet (Վրաստան)

Num+ Nick Fest (Իրան, Վրաստան)

Մարինե Ղազարյան՝ Հասարակության հետ կապերի և մարքեթինգի թիմի անդամ

«One Caucasus»-ը յուրօրինակ նախագիծ է։ Այն բոլոր կողմերից կրթական է․ նկատի ունեմ, այն ժամանակ, երբ մեր թիմի կամավոր ճարտարապետները, ուսուցիչները և այլ մասնագիտությունների տեր կամավորները համագործակցում են տեղի բնակիչների և երեխաների հետ, միաժամանակ մենք սովորում ենք տեղի բնակիչներից, միմյանցից ու ինքներս մեզանից, քանի որ բոլորս տարբեր ենք ու տարբեր կյանքեր ենք ապրել։ «One Caucasus»-ը հիանալի փորձ է բոլոր հայերի համար, ովքեր առաջին անգամ ուզում են ճանաչել ու ծանոթանալ ազերիների հետ, և ոչ միայն, քանի որ ամեն տարի փառատոնի և կրթական հատվածի կազմակերպման շուրջ հավաքվում են ավելի քան 10 տարբեր երկրներից անձինք, ովքեր սովորաբար 10+ ազգային պատկանելություն են իրենց հետ բերում։

Կամավորները կատարում են տարբեր աշխատանքներ՝ կրթական, ճարտարապետական, գովազդային, բանակցային, և այլն։ Օրինակ՝ ճարտարապետները առանձին թիմ են, ում աշխատանքը այս պահին ամենատեսանելին է, քանի որ նրանք նախագծում  են և կառուցումից անմիջապես հետո աշխատանքը տեսանելի է, իսկ մյուս թիմերի դեպքում՝ օրինակ դասընթացները վարող կամավորների արդյունքները երևան կգան մի փոքր ավելի ուշ՝ երբ մենք կարողանանք փոփոխություններ մտցնել տեղի բնակիչների մտածողության ու ապրելակերպի մեջ։  Իհարկե շատ կարևոր է, միասին աշխատելը, միամյանց հասկանալը ու հարգելը, ազգերի ավանդույթները չմոռանալն ու չոտնակոխելը։  «One Caucasus»-ի հաջողության միակ աղբյուրը ընդհանուր համաձայնությունը և ստեղծարարությունը հիմք դնելն է։

Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ «One Caucasus»-ը պարզապես ժամանցի վայր է, սակայն «One Caucasus»-ում փոփոխություններ կրում են ամենաշատը հենց կամավորները, ովքեր չեն գալիս պարզապես փառատոն և կրթական դասընթացներ իրականցնելու։ Հավատացեք, խաղաղաշինական փառատոնին մասնակցելիս ամենաշատը փոփոխություններ են կրում հենց նրանք, ովքեր գալիս են կոնֆլիկտային երկրներից, կամ էլ պարզապես անձնային մակարդակում կոնֆլիտներ ունեն հենց իրենք իրենց հետ։

Պոլինա Վետրովա՝ ճարտարապետների թիմի կորդինատոր

Մենք նախագծում ենք տարբեր տարածքներ և հարմարավետություններ՝ բուն ֆեստիվալի, հյուրերի, խոհանոցի և ընդհանուր կրթական միջավայրի ստեղծման և ապահովման համար։ Այս տարի հատուկ ուշադրություն ենք դարձնում տարածքը նշագրելուն՝ հատուկ հեծանվորդների, մարդատար մեքենաների և արշավորդների համար՝ քանի որ նոր գյուղ ենք տեղափոխվել և շատերին դժվար է հեշտությամբ գտնել մեր նոր հանգրվանը։

Իհարկե, մենք մեծամասամբ աշխատում ենք ֆեստիվալի հետ կապված տարածքը վերանորոգելու համար, որում շատ հաճախ խորհրդակցում ենք տեղի համայնքի ներկայացուցիչների և բնակիչների հետ, ինչը երկար հաղորդակցային պրոցես է, սակայն ես միշտ մտապահում եմ,այն, որ ոչ միայն մենք ենք աշխատնում անծանոթ և այլազգի մարդկանց հետ, այլև տեղացիների համար սա նույնպես նորույթ է աշխատանքային ոճում, հատկապես երեխաների համար, ովքեր դասընթացների են մասնակցում այլազգի կամավոր ուսուցիչների հետ աշխատելով։ Եվ մեր բոլորիս՝ «One Caucasus»-ի կամավորների մտքում միշտ փորձում ենք պահպանել ընդհանուր հարգանքը միմյանց անձերի և կատարած աշխատանքների նկատմամբ։

Թոմ Ռուսոտտի՝ արթ էդուքեյթոր, արվեստաբան, արվեստի ուսուցիչ

Իմ կարծիքով՝ մարդկանց մեծամասնությունը կամավոր է այստեղ հենց այլազգի այլ մշակույթների մարդկանց հանդիպելու միտումով, այստեղ բոլոր ունեն սպեցիֆիկ հմտություններ, գիտելիք, կարողություններ ու կարծիքներ, որոնցով աջակցում են փառատոնի ու նախագծի կազմակերպմանը՝ իհարկե ես բացառություն չեմ։

Այազ Կարիմով՝  ուսուցիչ մանկապարտեզում

Իմ նախագծին մասանցելու առաջնային նպատակը ՝  ամենաքիչը մեկ երեխայի կյանքում ազդեցության ու փոփոխության  մի մասնիկը լինելն էր, և ես եկա օգնելու այն  մարդկանց, ովքեր կազմակերպում են հեղաշրջիչ կրթական նախագծերն այստեղ՝ Փոլադուրիում։

Բացի երեխաների հետ աշխատելուց, նաև նպատակ ունեի ուսումնասիրել կոնֆլիկտային երկրներից եկած կամավորների հարաբերությունները, քանի որ կարծում եմ, որ հայրենի երկրների միջև կոնֆլիկտի պատճառով երիտասարդությունը սեփական երկրներում շատ հաճախ խուսափում է հանդիպումներ ունենալուց։ «One Caucasus»-ը շատ ազերիների համար հիանալի և անվտանգ հնարավորություն է ընձեռնում՝ հանդիպել հայերի, ճանաչել նրանց և բացազատվել միմյանց մասին լսած տարաբնույթ կարծրատիպերից։

Թուգբա Բասկան՝ թատրոնի դերասանուհի

Գիտեք, ինչքան հիանալի է, որ «One Caucasus»-ում դու դու ես՝ անկախ քո մշակութային ու ազգային պատկանելիությունից։ Այստեղ քեզ դատում են քո կարծիքների ու անձնային հատկանիշների հիման վրա, այլ ոչ թե ազգային ու ռասսայական պատկանելության։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register