ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

270D35F4-14E1-4E78-87B7-7F4B20B73DB3

 Վերջերս զրուցում էի Չինաստանից ամիսներ առաջ Հայաստան տեղափոխված հայ ընկերներիցս մեկի հետ: «Ի՞նչ տարբերություններ կան հայերի և չինացիների միջև»: Սա էր նրան ուղղված առաջին հարցս: Ընկերս սկսեց բացատրել, որ Հայաստանում բոլորը գործում են որպես անհատներ, որ հանուն սեփական շահի՝ նրանք կարող են դիմել նաև տարատեսակ խարդախությունների: Հնարավորություն ունենալու դեպքում՝ նրանք անգամ ավտոբուսի 100 դրամը չեն վճարի: Չինաստանում, հակառակ պատկերն է, այնտեղ մարդիկ գործում են ելակետում ունենալով ամբողջ հասարակությանը, նրա մասին մտածելով:
Ինչո՞ւ է սա կարևոր։ Ավտոբուսի վարորդին խաբող երիտասարդը՝ խաբում է ոչ միայն վարորդին, այլև նրա ընտանիքին, որի կարիքները հոգում է այդ վարորդը: Եվ եթե բոլորն են դիմում փոքրիկ խարդախությունների, ապա բոլորն են տուժում դրանից, քանի որ խարդախությունները շղթայի նման կցվելով իրար, ի վերջո, բումերանգի օրենքով վերադառնում են հենց խարդախություն անողին: Բայց միևնույն ժամանակ նրանք իրենց լավ, եթե չասենք երջանիկ են զգում, երբ որպես «խարդախների» մատնացույց են անում փոքր, միջին, մեծ բիզնեսներին, «հաջողակ մարդկանց», կառավարությանը, սփյուռքին, և այլն: Տարբերությունն այն է, որ հայերի մի ստվար հատված (հարկավ ոչ բոլորը) գործում է միայն անհատական շահերից ելնելով: Նրանք խարդախության կարող են դիմել անգամ ամենափոքր հարցերում՝ զուտ նրա համար, որ ուղղակի հնարավորություն կա մի փոքր ծուլանալու ու գլուխ պահելու: Նրանք չեն մտածում ամբողջական հասարակության մասին: Ես, իհարկե, հասկանում եմ, որ այդպես ավելի հեշտ է:

Հեշտ է մեղադրել համակարգը, հասարակությանը, և ասել, որ ոչինչ էլ չի փոխվի՝ « եթե ես անգամ խարդախություններ չանեմ»: Բայց դա աշխարհի հետ հարաբերվելու շատ նիհիլիստական մոտեցում է, այնպես չէ՞: Գոյություն ունի փիլիսոփայական երկու մոտեցում: Գոյություն ունեն երկու տիպի մարդիկ: Առաջին տիպի մարդիկ համոզված են, ոչ մի արած բան իմաստ չի կրում ու ամենևին էլ կապ չունի, թե ինչ ես անում: Նրանք առավել քան վստահ են, որ ամեն ինչ հարաբերական է, որ ոչ մի բան չի կարող դեր խաղալ՝ դարեր կամ հազարամյակներ շարունակ: Իսկ երկրորդ մոտեցման համաձայն՝ արած ամեն մի գործ էլ ինչ-որ իմաստ է կրում: Առաջին տարբերակը շատ ավելի հեշտ է: Փաստացի, սա՝ աշխարհի հանդեպ դրսևորվող հետմոդեռնիստական մոտեցում է: Դա գալիս է «իրավունքների» մենթալիտետից ՝ մարդու իրավունքներ, կանանց իրավունքներ, ամեն ինչ հանգեցվում է «իրավունքներին», ամեն ինչ իմ իրավունքն է մոտեցմանը, քանի որ հասարակությունը, պետությունը, կառավարությունը, երկիրը պարտք են ինձ այդ իրավունքը (պետք է ապահովեն այդ իրավունքը): Եթե իմ արած ոչինչը ոչ մի բան չի փոխում, ապա ես ոչ մի պատասխանատվություն էլ դրա համար չեմ կրում: Սրա առավելությունն այն է, որ դու կարող ես անել ինչ ուզում ես՝ եթե դա բխում է քո շահերից: Գնացեք առաջ և խարդախություններ արեք անգամ 100 դրամի համար:Սակայն եթե ձեր ամեն մի քայլը ինչ-որ բան նշանակում է, ապա այդ դեպքում ամեն ինչ ավելի դժվար է: Այստեղ արդեն խոսքը ձեզ տրված իրավունքների մասին չէ: Այստեղ արդեն խոսքը անհատական պատասխանատվությանն է վերաբերում: Այս դեպքում մի մեծ բացասական կողմ կա՝ դու չես կարող հենց այնպես ինչ-որ բան անել՝ ինչ-որ բան ստանալու համար: Ամեն ինչ, ինչ անում ես՝ էական է: Պետք է պատասխանատվություն վերցնես քո արարքների համար, քանի որ հավատում ես որ դա ազդեցություն է ունենում մյուս մարդկանց վրա:

Անհատական պատասխանատվություն ունենալը շատ ավելի դժվարին գործ է: Հիմա դու ունես ընտրություն: Դու կարող ես ընտրել, հավատալ, որ ոչինչ ոչ մի իմաստ և ազդեցություն չունի: Սրա գլխավոր բացասական միտքն այն է, որ դու մեծ առաջընթացի չես հասնի քո կյանքում:

Դու կլինես դեպրեսիվ և նյարդային: Իսկ առավելությունն այն է, որ դու պատասխանատվություն չես ունենա: Դու կարող ես անել այն ամենը՝ ինչ մտքովդ անցնի: Քո երկու լավագույն ընկերները կդառնան ծուլությունն ու ցինիզմը: Երկրորդ տարբերակում այն ամենը, ինչ դու անում ես կարևոր է: Ինչո՞ւ հավատալ սրան։ Եթե հավատում ես սրան, ապա հավատում ես, որ քո կողմից թույլ տրված ամեն մի սխալ՝ բացասաբար է ազդում քո և մյուսների վրա: Դու չես կարող խարդախություններ անել: Դու չես կարողանա ապրել դրա հետ, դու և քո հետ կապված մարդիկ ստիպված կլինեն վճարել դրա համար: Կարող եք դավաճանել ամուսնուն, խարդախություններ անել: Ինչու ոչ: Սակայն այդ ամենը միշտ իր գինը կունենա, որը ստիպված կլինեք վճարել: Այսպիսով, ամեն մեկն իր համար է որոշում թե այս երկու ճանապարհներից որով է գնալու: Հեշտ, անհոգ, թե դժվար՝ անհատական պատասխանատվության ստանձնման ճանապարհով: Կարծում եմ, որ երկրորդն ավելի իմաստալից է (իմաստալից՝ կյանքի տեսանկյունից, իմաստալից կյանքով ես ապրում): Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ասել, որ կյանքն իմաստ չունի, ես նրանց առաջարկում եմ ուղեղի քաղցկեղով տառապող երեխային ասեն, որ իրենց կյանքն իմաստ չունի: Կամ էլ ինչ-որ ավելի պրակտիկ օրինակ. Կյանքն իմաստ չունի՞։ Լավ, ահա իմաստը․ աշխատեք ջանասիրաբար, որ վերացնեք այն սաստիկ ցավը, որ մարդիկ զգում են ամեն օր: Ամեն ինչ սկսվում է ավտոբուսում խարդախություն անելը դադարեցնելուց:

Սիրով՝ ձեր Արիանա  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register