«ONE CAUCASUS»-Ը` ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ

14138048_1160147190737963_2878803816018157659_o

Ցանկանո՞ւմ եք միանալ և Ձեր ներդրումն ունենալ Կովկասյան տարածաշրջանում անցկացվող ամենաոգեշնչող փառատոներից մեկին, նոր ընկերներ ձեռք բերել և անմոռանալի ամառային արձակուրդ անցկացնել տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ: Եթե այո, ապա «One Caucasus» փառատոնը հենց Ձեզ համար է: «One Caucasus»-ը բազմամշակույթ փառատոն լինելուց բացի՝ սահմանամերձ շրջանների համար նախատեսված երկարաժամկետ ծրագիր է, որն անցկացվում է Վրաստանի Մառնեուլի շրջանի Ծերակվի փոքրիկ գյուղում: Առաջին անգամ այն անցկացվել է 2014 թվականին: Չորրորդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնն այս  օգոստոսին կմիավորի Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ալբանիայի, Արգենտինայի, Բանգլադեշի, Բելառուսի, Չեխիայի, Էստոնիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Իրանի, Քենիայի, Նեպալի, Նիգերիայի, Պակիստանի, Լեհաստանի, Ռուսաստանի, Թունիսի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչներին:

14086363_1160149017404447_3034506825919225253_o

One Caucasus» փառատոնն այս տարի անցկացվելու է օգոստոսի 24-27-ն ընկած ժամանակահատվածում: Փառատոնը համախմբում է ակտիվիստների, անիմատորների, ճարտարապետների, նկարիչների, խոհարարների,դիզայներների, կրթական ոլորտի մարդկանց, կինոարտադրողների, լրագրողների, երաժիշտների, լուսանկարիչների և այլ մասնագիտությունների տեր մարդկանց՝ Միջազգային կամավորության ծրագրի (IVP) շրջանակներում:

Ավելի քան 15 երկրից ժամանելիք  կամավորները  3 շաբաթ միասին աշխատելու են Ծերակվիում:  Տարաբնույթ ծրագրերի վրա  աշխատելով՝ նրանք գլխավորապես կենտրոնանալու են հատկապես Մառնեուլի շրջանում (այս շրջանը Վրաստանի ամենաբազմամշակութային շրջանն է) կազմակերպվելիք  կրթական նախագծերի վրա: «One Caucasus IVP 2017»-ը Հայաստանից հյուրընկալելու է 10 կամավորի: «One Caucasus»-ը կամավորների 3 շաբաթվա աշխատանքների ամփոփիչ փուլն է:

14107748_1160141874071828_3685516054860720933_o

14115420_1160146437404705_3737939000241491472_o

Ավելին, փառատոնի ընթացքում կարելի է մասնակցել ամենաբազմազան ու ոգեշնչող երաժշտական համերգների, որոնց ընթացքում Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից ժամանած երաժիշտները հանդես կգան  այլ երկրներից ժամանած երաժիշտների հետ համատեղ: «One Caucasus»-ին մասնակցությունն անվճար է: Փառատոնի բոլոր նախաձեռնությունները սատարող Մառնեուլիի տեղական իշխանություններն ապահովում են ամենօրյա անվճար տեղափոխում Թբիլիսիից, Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններից մինչև փառատոնի անցկացման վայրը: Հարևանությամբ գործող վրանային գիշերակացի համար նախատեսված գոտին նույնպես տրամադրվում  է անվճար: Փառատտոնի մանրամասների մասին «Ճամփորդը» զրուցել է ծրագրի համակարգող, «One Caucasus» ՀԿ-ի անդամ Իրակլի Միկիանիի հետ:

 

– Ո՞րն է փառատոնի գլխավոր նպատակը, ո՞վ է ֆինանսավորում այն:

– «One Caucasus»-ը նպատակ ունի ստեղծել ապահով և ոգեշնչող վայր Կովկասում՝ երիտասարդների հանդիպումների համար: Այն ֆինանսավորվում է Մառնեուլիի քաղաքապետարանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարության կողմից:

 

– Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում փառատոնի շրջանակներում:

– Փառատոնը մեկտեղելու է  գեղանկարչական, կրթական, երաժշտական, սպորտային և այլ ոլորտների  միջոցառումները:

 

– Ի՞նչ կասեք երաժշտության մասին: Ովքե՞ր են ներկայացնելու Հայաստանը, Ադրբեջանը փառատոնի ընթացքում:

-Հայաստանը ներկայացնելու են Գարիկ Պապոյանը և Սոնան, «Վիշապ» անսամբլը, «Ջրիմուռներ» խումբը, Մարինե Հակոբյանը (Մարբեյ), «Լյուսի Խանյան» տրիոն: Ադրբեջանից սպասում ենք «Natig Rhythm» խմբի և «Ահմեդովսկի» տրիոյի մասնակցությանը: Փառատոնին մասնակցելու են նաև երաժիշտներ Վրաստանից, Լեհաստանից, Սենեգալից, Մարտինիկայից և այլ երկրներից:

 

 – Ինչպե՞ս կարող են ցանկացողները մասնակցել փառատոնին:

– Եթե Հայաստանից ինչ-որ մեկը ցանկանում է միանալ փառատոնին, հարկավոր է գալ Սադախլո, որտեղից նրանց երթուղայիններով կտեղափոխեն Ծերակվի: Նրանք կարող են վայելել իրենց անվճար գիշերակացը վրաններում՝ հատուկ նախատեսված գոտում: Ցանկացողները կարող են կապվել «One Caucasus» նախաձեռնության կազմակերպիչների հետ  «Ֆեյսբուքում» կամ գրել նրանց էլեկտրոնային հասցեին : Կարող եք նաև պարզապես ուղղել Ձեր հարցերը ծրագրի համակարգող Իրակլիին հետևյալ էլեկրոնային հասցեով

 

Տաթևիկ Սարգսյան

Լուսանկարները՝ Օնիկ Ջեյմս Մորիսոն Կրիկորեանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register