ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՆՇԱՆԱԳԻՏՈՒԹՅՈւՆ

11

Մարդկանց՝ միմյանց հետ  հարաբերվելու եղանակները առօրյա կյանքում ամենատարբեր ձևերն են ընդունում: Երբեմն, առանց խոսքի փոխանակման էլ կարելի է մարդու մասին շատ բան իմանալ: Հատկապես դա հեշտ է պարզելը զանազան նշանների միջոցով, պարզապես պետք է տեսնել  ու «վերծանել» այդ նշանները: Տարատեսակ գրություններ և նախազգուշացնող նշաններ կարելի է տեսնել ավտոմեքենաների հետնապակիների վրա: Նմանատիպ նշանները շրջապատի հետ հարաբերվելու յուրօրինակ ձև են:

14

Հիշյալ գրություններն իրենց մեջ տարաբնույթ «ուղերձներ» են պարունակում. դրանք լինում են սեփական  դիրքորոշման «հստակ» արտահայտմամբ, ռազմահայրենասիրական, հորդորող, գովազդային, հումորային բնույթի ուղերձներ: Ամենից մեծ տարածում ունեցողները՝ ավտոմեքենաների վաճառքի  վերաբերյալ հայտարարություններն են: Երբ դեռևս այնքան էլ տարածված չէին մեքենայի հետնապակու վրայի գրությունները, հաճախ կարելի էր հանդիպել երթուղային միկրավտոբուսների վրա փակցված հորդոր-պահանջների` «Պահպանե՛ք երթևեկության կանոնները», «Պահպանե՛ք հեռավորությունը»: Ռազմահայրենասիրական գրությունները կտրուկ շատացան ապրիլյան պատերազմից հետո: «Հայ զինվորի ջանին մեռնեմ» տիպի գրառումների կարելի է հաճախ հանդիպել: Նույնայդ շրջանում  նկատելիորեն շատացան Մոնթե Մելքոնյանի նկարով և մտքերով գրությունները: Որոշ տաքսիների հետնապակիներին ծանուցողական՝ «Զինվորի ծնողներին սպասարկում եմ անվճար» գրություններ հայտնվեցին:

9

Ավտոմեքենաների միջոցով քաղաքացիական դիրքորոշման հանրային արտահայտման դեպքերը մեծ թափ առան «ԴԵՄ ԵՄ – ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» քաղաքացիական շարժումից հետո: Շարժման մասնակիցները ավտոմեքենաների ապակիներին փակցնում էին շարժման տարբերանշանը, իսկ շատերն էլ ապակիներին սկսեցին  փակցնել «ՉԵՄ ԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ»  գրությունը: Հումորային գրառումների շարքից են, օրինակ, «ՎԱԶ-2106» մեքենայի հետնապակու վրա, կարծես մեքենայի կողմից գրված նախադասությունը:

3

Նախ երևում է, որ ինչ-որ ժամանակ մեքենան մտադիր են եղել վաճառել. գրված է արտադրման տարեթիվը և վաճառողի հեռախոսահամարը, իսկ ապակու մյուս անկյունում գրված է` «Ինձ վաճառում էին (տխուր սմայլիկ),բայց փոշմանեցին (ուրախ սմայլիկ)»: Աբովյան քաղաքում օրերս հանդիպեցինք մեքենայի, որի հետևի ապակուն գրված էր Արցախյան ազատամարտի տարիներից հայտնի` «Ախպեր հայ ե՞ս: Հա՛: Կայֆա չէ՞» արտահայտությունը: Իհարկե, գրառումների «առյուծի բաժինը» եղել և  մնում են մեքենայի վաճառքին վերաբերող և գովազդային հայտարարությունները: Սակայն այստեղ ամեն ինչ միանշանակ չէ:

10

Վարորդների հետ զրույցներից պարզվեց, որ եթե մեքենայի հետնապակուն հեռախոսահամար է գրված, ապա այն հիմնականում երկու հարց է լուծում: Առաջինը` եթե մեր «մի բուռ» երկրում ավտոմեքենան կայանել ես ինչ-որ մեկի համար շատ անհարմար տեղում, ապա վերջիններս գոնե հնարավորություն կունենան կապ հաստատելու ձեզ հետ: Իսկ եթե ինչ-որ մեկը հավանի մեքենան և այնպիսի առաջարկությամբ զանգահարի, որից դժվար կլինի հրաժարվելը, գուցե կարելի է նաև վաճառել:

5

Ի դեպ, երբ հեռախոսահամարը թողնելու առաջնային նպատակը անհրաժեշտության դեպքում հասանելի լինելն է, հեռախոսահամարին կից երբեմն կարելի է տեսնել «Չի վաճառվում» գրությունը: Գովազդային հայտարարությունները (մեքենան պատվիրելու) հիմնականում միանման են լինում. գրված է լինում` «պատվերով», մեքենայում առկա տեղերի քանակը, հեռախոսահամարը կամ վայբերի համարը:

6

Առանձին թեմա են մեքենայի հետնապակու վրա փակցված նախազգուշացնող նշանները: Հիմնականում հանդիպողը՝ մեքենայում փոքրիկ բալիկի առկայության մասին շեշտող նշաններն են: Նաև շատ տարածված է կարմիր եռանկյունու մեջ կնոջ բարձրակրունկ կոշիկի նշանը, ինչը վկայում է` վարորդը կին է: Այնուհանդերձ, այս նշանի տարածվելուն զուգահեռ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների համար պայքարողները տարակուսանք հայտնեցին, որ նշանն օգտագործող կանայք ինքնանվաստացման օրինակ են ծառայում: Ի վերջո, օրենքի կամ համակարգված երթևեկություն կազմակերպելու տեսանկյունից որևէ տարբերություն չկա՝ վարորդը տղամարդ է, թե կին: Մյուս կողմից էլ, քանի որ մեզանում շատ խորն է նստած տղամարդ-կին դերաբաժանումը, այս նշանը որոշակի ազդեցություն,այնուամենայնիվ, թողնում է:

2

Տղամարդ վարորդները նման դեպքերում դառնում են ավելի հանդուրժող և հաճախ խուսափում են ազդանշաններից: Սոցիալական ցանցերում կին վարորդները խոստովանում են, որ պետավտոտեսուչները հիմնականում ներում են իրենց մանր խախտումները: Հատկանշական է, որ բարձրակրունկով ինքնակպչուն նշանին ի հակադրություն ստեղծվել է կարմիր եռանկյունու մեջ տղամարդու կոշիկով («չարուխ» տեսակի) նշան: Փոքրերից  շուկայում հանդիպում են նաև՝ «Չի վաճառվում», «Բժշկի ավտո» գրությամբ նշաններ: Նույն՝ կարմիր եռանկյունու մեջ թեյնիկի առկայությունը  վկայությունն է նրա, որ վարորդը սկսնակ է:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register