7 ՀԱՐՑ. ԱՆՆԱ  ՍԻՄՈՆՅԱՆ

7

 Խորագրի հյուրն էՌուսաստանի Դաշնությունում հայտնի օպերային երգչուհի, նոտաների մեծաքանակ արխիվի (Armlira.com) հիմնադիր Աննա Սիմոնյանը:

Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

-Էջմիածնում բացահայտել եմ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի թանգարանը: Այնտեղ կան 1915 թվականի Հայոց  Ցեղասպանությանը նվիրված շատ  հետաքրքիր քանդակներ:

Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Տկլոր կնոջ քանդակը Կասկադում:

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Լավաշը:

Նշեք Ձեր աշխարհընկալման վրա  նշանակալի ազդեցություն  ունեցած երեք գրքի անուն:

– Թեև բազմաթիվ գրքեր եմ կարդացել, բայց իմ աշխարհընկալման վրա ամենամեծ ազդեցությունը թողել է իմաստուն մորս խոսքը: Այնուհանդերձ, կան գրքեր, որոնցից շատ կարևոր բաներ ես քաղում: Օրինակ` մեծանուն օպերային երգչուհի Գալինա Վիշնևսկայայի կյանքի մասին պատմող «Գալինա» գիրքը: Աստվածաշունչը, որում յուրաքանչյուր բառ  խորիմաստ է:  Ինչպես նաև` Րաֆֆու «Խենթը», որն ինձ բացահայտեց հայի բնավորության բազմաթիվ գծեր:

Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Ինձ դրական լիցքեր կարող է փոխանցել հայրենասեր, իր ընտանիքը սիրող և իր աշխատանքով ոգեշնչված մարդը:

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Ընտանեկան հանգստի և մշակութային զարգացման մեծ կենտրոն:

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

-Անկախության խորհրդանիշն ինձ համար՝ Հայաստանում յուրաքանչյուր քայլափոխի  հանդիպող անմոռուկներն են: Խորհրդանիշ, որը մեզ հնարավորություն է տալիս կերտել մեր անկախ պետության պատմությունը` չմոռանալով, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ:

Գարեգին Ալեքսանյան  

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register