ԼՈՌԵՑԻ ՍԱՐԻԲԵԿԸ՝ 7 ՌԵԿՈՐԴԻ ՀԵՂԻՆԱԿ

saribek

Վանաձորցի 8-ամյա Սարիբեկ Մոսինյանը երեք մատով հենում – ձգում վարժությունը  կատարելով 60 վայրկյանում   83 անգամ,այն   որպես   ռեկորդ  գրանցել  է  «Assist   world   records   researchfoundation»-ում:  Ռեկորդակրի  գրանցման   մասին   վկայող հավաստագիրը օրերս հասել է Հայաստան՝ հասցեատիրոջը: 8-ամյա  տղան   Հայաստանում   7  ռեկորդների  հեղինակ է: Առաջին   ռեկորդը Սարիբեկը  սահմանել   է   տարիներ   առաջ՝ 2013-ին, 32 րոպեում  կատարելով  1111  կքանիստ : Ռեկորդը 2013 թ.-ի գարնանը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրում»:

Մի քանի ամիս անց տղան սահմանել է երկրորդ ռեկորդը՝ 57րոպեում  կատարելով  2013 կքանիստ:Հաջորդ 4 ռեկորդները հայր և որդի Մոսինյանները սահմանել են  2014թ.-ին, 60   վայրկյանում   կատարելով   70   կքանիստ  և երեք մատով հենում-ձգում վարժությունը՝ 60 վայրկյանում 83 անգամ: Ավելի ուշ  տղան  1 տոննա  70  կգ   քաշով  «Լադա»  մակնիշի ավտոմեքենան   հրել  է  44 մետր՝  մինչ առաջիկա  պատնեշը: Չբավարարվելով   գրանցած  արդյունքով, Սարիբեկը  կրկնել  է ռեկորդը՝ մեքենայի քաշն  ուղևորների   հաշվին   ավելացնելով շուրջ 200 կգ-ով:

Այս  տարի Սարիբեկը, սեփական  ռեկորդներից   մեկը գերազանցելով, սահմանել է ևս մեկը՝ 60 վայրկյանում կատարելով   76 կքանիստ:   Հայր  ու  որդու տքնաջան աշխատանքի  արդյունքում  սահմանված   ռեկորդները   տեղ   են գտել «Դյուցազնագրքում»: Որդու ընդունակություններն առաջինը նկատած ու հետևողական աշխատանքի արժանացրած հայրը՝ Արեն Մոսինյանը, վստահ է՝ որդին դեռ զարմացնելու է իր նոր ռեկորդներով:

 

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register