ԹԱՏՐՈՆ ՏԱՆԻՔՈՒՄ

  • ԹԱՏՐՈՆ ՏԱՆԻՔՈՒՄ
  • ԹԱՏՐՈՆ ՏԱՆԻՔՈՒՄ
  • ԹԱՏՐՈՆ ՏԱՆԻՔՈՒՄ
  • ԹԱՏՐՈՆ ՏԱՆԻՔՈՒՄ
  • ԹԱՏՐՈՆ ՏԱՆԻՔՈՒՄ

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մի խումբ երիտասարդներ որոշեցին իրականություն դարձնել իրենց վաղեմի երազանքն ու թատրոն բեմադրել հենց  շենքերի տանիքում: Ուկրաինացի գրող Նեդա Նեժդանայի «Միայնության իքնասպանությունը» հենց այդ տրամաբանությամբ բեմադրվեց բաց երկնքի տակ՝ կոտրելով թատրոնի մասին ձևավորված բոլոր կարծրատիպերը:  Մտահղացման հեղինակ, ռեժիսոր Մխիթար Դանիելյանի հետ մեր զրույցը տանիքային թատրոնի, նախապատրաստական աշխատանքների և հաջողությունների մասին է:

Տարիներ առաջ, երբ Թատերական ինստիտուտի 2-րդ կուրսում էինք սովորում, մեզ մոտ միտք ծագեց տանիքում թատրոն բեմադրել: Քանի որ շատ երիտասարդ էինք ու այդքան գումար չունեինք տանիք վարձակալելու և մյուս ծախսերը հոգալու համար, դա այդպես էլ երազանք մնաց: Այս տարի արդեն պահը հասունացել էր, և 4 համակուրսեցիներիս ՝ Արամ Մխիթարյանի, Անուշ Խերունցի, Շողեր Խաչատրյանի և Գևորգ Ճուղուրյանի հետ որոշեցինք ներկայացումը տանիքում բեմադրել: Սա մեր թատրոնի պատմության մեջ նոր ձևաչափ էր, որովհետև մինչ այս մարդիկ սովոր էին գնալ՝ դահլիճում նստել ու հետևել, թե ինչ է բեմում կատարվում: Իսկ երբ հանդիսատեսին բարձրացնում ես 16-րդ հարկ՝ ձեր միջև որևէ խոչընդոտ կամ պատնեշներ չեն մնում, նրա հոգեվիճակը լրիվ փոխվում է»,

– ասում է Մխիթարը: Նախապատրաստական աշխատանքները մոտ 1 տարի են տևել, եղանակային պայմաններից ելնելով՝ ներկայացման պրեմիերան 2 անգամ հետաձգվել է: Սա, սակայն, չի խանգարել, որ ներկայացումը հաջողվի և արժանանա հանդիսատեսի բարձր գնահատականին: Թե երբ կլինի հաջորդ տանիքային ներկայացումը, ռեժիսորը դժվարանում է ասել, բայց և վստահեցնում՝ հանդիսատեսին երկար սպասեցնել չեն տա:

Տանիքային թատրոնի մասին նորություններին կարող եք ծանոթանալ՝ հետևելով  ֆեյսբուքյան էջի թարմացումներին

 

Տաթևիկ Սարգսյան

Լուսանկարները՝ Թատրոն տանիքում-ի ֆեյսուքյան էջից:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register