«Հայկական վալսի» ֆրանսիացի երգիչը ելույթ կունենա Հայաստանում

ergich

Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը փայլուն էր՝ իր զսպվածությամբ, անտեղի ճոխությունից զուրկ, բայց և՝ շքեղությամբ, ելույթ ունեցողների խոսքով ու ճիշտ համեմված երաժշտությամբ։

Հայերին հատկապես երկու բան էր տպավորել, առաջինը՝ Մակրոնի խոսքը, երբ ասաց․ «Ֆրանսիայում պոետները չեն մահանում»։ Մյուսը ֆրանսիացի երգչի մեղմ ու  գեղեցիկ՝ հայկական երգի կատարումն էր, որը շատերին էր հուզել՝ իր անկեղծությամբ, «սրտոտ» լինելով։

«Հայկական վալսն» էր, որ երգիչը, ինչպես հետո պարզվեց՝ Ժերեմի Դելվեր անունով երգիչը կատարեց Ազնավուրի հուղարկավորությանը։ Կարող եք վերհիշել այն՝ սեղմելով տեսանյութի վրա։

 Հուղարկավորությունից հետո, «Արմենպրեսին» տված բացառիկ հարցազրույցում Ժերեմին պատմել է․ «Ազնվորեն ասեմ, դա մարտահրավեր էր ինձ համար: Այն պատկերացրածի չափ դժվար չէր, որովհետեւ ինձ շատ օգնեցին պարոն Արմեն Շմավոնյանը եւ տիկին Հիլդա Գեղամյանը:

Արմենը իմ ղեկավարներից մեկի ընկերն է, որն ինձ ուղարկեց ֆրանսերեն տառերով գրված տեքստը, քանի որ ես չեմ կարդում ձեր լեզվով: Դժվար չէր, որովհետեւ ինձ շատ օգնեցին: Միակ խնդիրն այն էր, որ իսկապես, շատ քիչ ժամանակ ունեինք եւ բացի այդ, ես գիտակցում էի, որ այնտեղ են լինելու Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, Շառլ Ազնավուրի ընտանիքը, եւ ես ուզում էի, որ հայերեն բառերը, իսկապես, հասկանալի լինեն՝ հաշվի առնելով փաստը, որ ես 48 ժամ առաջ դեռ չէի խոսում հայերեն:

Ես հույս ունեմ, որ շատ չեմ հիասթափեցրել, որ կարողացել եմ փոխանցել այդ գեղեցիկ պոեզիայի իմաստը: Ես ստանում եմ բավականին շատ փոստային նամակներ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերից, ես կարծում եմ, որ այդպիսով, իմ առաքելությունը հաջողությամբ կատարված է»:

Այստեղ կարող եք լսել նաև երգի օրիգինալ տարբերակը։

 

Եվ ահա, անակնկալ ունենք։ Մշակույթի նախարարությունն օրեր առաջ տեղեկացրեց, որոկտեմբերի 29-ին և 30-ին, ժամը 19:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը՝ նվիրված Մեծ Շանսոնիեի հիշատակին:
Համերգին հանդես կգան հայ էստրադային երգիչները, ովքեր կկատարեն Ազնավուրի երգերը: Որպես երեկոյի հյուր ելույթ կունենա նաև ֆրանսիացի երգիչ, բարիտոն Ժերեմի Դելվերը: Նա կկատարի Շառլ Ազնավուրի քաղաքացիական հոգեհանգստի ժամանակ հնչած «Հայկական վալս» ստեղծագործությունը ևս։

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register