ԿՈւԲԱՑՈւ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՐԸ

Կուբացի հայտնի երգիչ Ռոբերտո Կել Տորեսը ներկայացրել է իր նոր «Հայաստան» տեսահոլովակը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության տոնին:
Երգի բառերի և երաժշտության հեղինակը հենց ինքը՝ Ռոբերտոն է, ով ներշնչվել է Հայաստանի շքեղ բնապատկերներով, մարդկանցով և հայկական յուրահատուկ էներգետիկայով:
Տեսահոլովակը պատմում է Ռոբերտոյի՝ Դսեղ այցի մասին, ուր նա գալիս է իբրև լուսանկարիչ: Այստեղ հանդիպում է հովիվների, նրանց հետ մասնակցում ավանդական հարսանիքի, վայելում հայկական բնությունն ու բարիքները և հանդիպում գեղեցիկ մի աղջկա, ում սիրահարվում է:
Ի դեպ, տեսահոլովակի հերոսները հենց Դսեղի բնակիչներն են, ովքեր համաձայնվել են մասնակցել նկարահանումներին: Այս տեսահոլովակի ստեղծման գործում իրենց ներդրումն են ունեցել նաև Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը, ինչպես նաև Դսեղի գրեթե բոլոր բնակիչները, ովքեր այդ ամենին վերաբերվում էին իբրև տոնի:
Տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ՝