ՈւՂԵՂԸ ՉԻ ՍԻՐՈւՄ ՅՈւՂՈՏ ՍՆՈւՆԴ, ԱԼԿՈՀՈԼ ԵՎ ԾԽԱԽՈՏ

1

Ուղեղը տանջվում է, երբ մենք վատ ենք նախաճաշում կամ ընդհանրապես չենք նախաճաշում, երբ մեքենայով ինչ-որ տեղ ենք գնում ու միաժամանակ հեռախոսով խոսում, երբ ծխում ենք, խմում և անընդհատ սթրեսային իրավիճակներում հայտնվում:

Մենք նրան անընդգհատ լարում ենք, բայց արդյունքում ոչինչ չենք տալիս:

Արդեն 50 տարի նեյրովիրաբույժ աշխատող Վլադ Սիուրեան ասում է, որ մեր ուղեղին պետք է մաքուր, առողջ, ոչ յուղոտ սնունդ: Շաքարից ամբողջովին հրաժարվել պետք չէ, մեկ-մեկ կարելի է մեղր ուտել: Ուղեղը սիրում է շոկոլադ, նրան պետք է ջուր, բայց ամենաշատը նա սիրում է ժպիտ:

Պրոֆեսորը արդեն 10 տարի է Ռումինիայում շտապ օգնության հիվանդանոցի տնօրեն է: Նա արել է մոտ 23 000 գլխուղեղի վիրահատություն: Նրա ամենափոքր հաճախորդը 2 օրեկար է եղել:

Ըստ նրա, մեր ուղեղը հիվանդանում է հենց մեր մեղքով: Շատ քչերը գիտեն ինչպես նրան պաշտպանել և ուժեղացնել:

Եթե ամբողջ օրը հեռախոսի կամ պլանշետի շուրջ եք անցկացնում, իսկ հիմնական շփման միջոցը դա սոցկայքերն են, ապա ուղեղը շնորհակալություն չի հայտնի: Մենք ստեղծված ենք,ո րպեսզի ապրենք հասարակության մեջ:

Առողջ ուղեղի համար արվող առաջին քայլերը շատ պարզ են և բոլորին հասանելի: Դրա համար պետք է շուտ արթնանալ, անել տարրական վարժություններ, խմել երկու բաժակ սենյական ջերմաստիճանի ջուր: Առաջին բաժակ ջուրը արթնացնում է ստամոքս-աղիքային համակարգը, իսկ երկրորդ բաժակը օգտակար է, քանի որ ամբողջ լոկոմոտիվը շարժման մեջ է դնում: Ավելի հեշտ ասենք, օգնում է արթնանալ:

Առավոտյան պետք է արթնանալ հնարավորինս շուտ, բացել լուսամուտները և շնչել թարմ օդը:  Քնի ժամանակ մեր ուղեղը չի չի քնում, այլ շարունակում է աշխատել, որպեսզի ներքին օրգանների աշխատանքին օգնի: Բացի դա, նա մեկ այլ կարևոր աշխատանք է անում: Եթե մարդը քնում է ինչ-որ կարևոր հարց մտածելով, ապա նա առավոտյան արթնանում է՝ այդ հարցի պատասխանը մտքում: Ուղեղը գտնում է կապը մտքի, դատողության, հիշողության միջև, և հաջորդ առավոտյան նա կունենա պատասխանը: Այդ իսկ պատճառով մոռացեք անքուն գիշերների մասին:

ՈՒղեղը չի սիրում ճարպ, ծխախոտ, ալկոհոլ, բայց սիրում է սև շոկոլադ:

Ծխախոտը ուղեղի վրա այն նույն բացասական ազդեցությունն է թողնում, ինչը թողում է սրտի վրա:

Նախաճաշը պիտի լինի հանգիստ: Ինչքան այն ավելի հանգիստ է, այնքան ձեզ համար է ավելի լավ: Առավոտյան պետք է էներգիա ստանալ և միկրոէլեմենտներ, որոնք կօգնեն օրգանիզմին ողջ օրվա ընթացքում իր բոլոր գործառույթները իրականացնել:

Եթե ուտում եք միս, ապա օգտագործեք այն, որը օգտակար է: Այո, ուղեղին այն ոչ մի օգուտ չի բերում, բայց քիչ չափաբաժնով միսը օգտակար է մարմնին: Ամենալավը քիչ կալորիականություն ունեցող միսն է: Հնդուշկան և ձուկը ամենաօգտակարն են, որը հնարավոր է լինի:

Ուղեղը չի սիրում յուղ և աղ: Տոն օրերին, տարվա մեջ մի քանի անգամկարելի է, բայց շատ օգտագործել չի կարելի: Ոչ բոլոր քաղցրի տեսակներն են, որ օգտակար են, հատկապես, եթե շատ շաքար կա: Սև բնական շոկոլադը, բնական տաք կակաոն, մեղրը այն է, ինչ ամենաշատն է մեր ուղեղին դուր գալիս:

Ճաշը պիտի լինի հավասարակշռված: Շատ ուտել պետք չէ, միևնույն ժամանակ նախապատվությունը պետք է տալ սովորական ջրին, ոչ թե հյութերին:

Ուղեղը ունի երկու մաքսիմալ ակտիվության կետ՝ 10:00-12:00 և 16:00-18:00: Եթե այն հոգնում է, կարելի է մի քիչ սուրճ ըմպել, բայց՝ դանդաղ:

Ուղեղի ամենալավ ընկերը ժպիտն է: Պետք է ճիշտ ժամանակին հեռանալ տխրությունից, միապաղաղությունից և ուրախանալ նույնիսկ փոքր հաջողություններով:

Հիշողությունը պետք է մարզել: Մեռացկոտությունը առաջանում է ոչ միայն տարիքի հետ, այլև բավականին երիտասարդ տարիքում: Որպեսզի Ալցհեյմերի հիվանդությունից խուսափենք, պետք է ուղեղը մարզել: Պետք է շփվել նոր մարդկանց հետ, բաց լինել, զբոսնել, ճանապարհորդել, նոր բաներ իմանալ, ֆիլմեր դիտել: Շարժումը նույնպես կարևոր է ուղեղի համար: Եթե մենք շարժվում ենք, ուրեմն գոյություն ունենք: Շատերը մոռացել են, որ երաժշտությունը պետք է վայելել, նրանք չեն ուզում պարել: Իսկ պարը, ինչպես արդեն հաստատվել է, կանխարգելում է Ալցհեյմերի առաջացումը երիտասարդ տարիքում:

Առողջ քունը պիտի տևի վեց ժամից ավել: Այն մաքրում է ուղեղը աղբից: Քնելուց մոտ երկու ժամ առաջ պետք է անջատել հեռուստացուցը, համակարգիչը: Խորհուրդ է տրվում քնելուց առաջ գիրք կարդալ, իսկ պառկել քնելու մոտ 22:00:

Այս խորհուրդներին հետևելով՝ կնկատեք, որ կան զգալի փոփոխություններ: Իսկ նրանց իրականացնելը շատ հեշտ է:

Տիգրանուհի Գրիգորյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register