ԱՐԱԽՆԱՖՈԲԻԱ ԿԱՄ ԱՅԴ «ԶԶՎԵԼԻ» ՍԱՐԴԸ

Ո՞վ է վախենում սարդերից: Կարծես բոլորը: Սարդերից վախը ամենատարածված ֆոբիաներից է և ազդում է մարդկանց վրա անկախ աշխարհագրական դիրքից: Ասում են, որ կանանց շրջանում 3-ից 1-ը վախենում է սարդերից: Այս օրինաչափությունը կարող է ճիշտ լինել նաև տղամարդկանց համար, բայց նրանք դժվար թե ընդունեն այդ փաստը:
Կա սարդերի մոտ 35000 տեսակ, որոնցից միայն մեկ տասնյակն է, որ մահացու վտանգ է ներկայացնում: Օրինակ՝ ԱՄՆ-ում 10 անգամ ավելի շատ մարդ է մահանում մեղվի կծածից, քան սարդի: Եթե այս հարցին մոտենանք փաստերի տեսանկյունից, ապա մարդիկ պիտի ավելի շատ վախենան մեղուներից, արջերից, վագրերից, շնաձկներից, նույնիսկ շներից, սակայն անհամեմատ քիչ մարդ է այս կենդանիներից կլինիկական ֆոբիաներ ձևավորում: Մարդիկ կան, որ այնքան են վախենում սարդերից, որ նույնիսկ չեն կարողանում նայել նկարին կամ լսել «սարդ» բառը:
Ուրեմն, որտեղի՞ց է գալիս այս վախը: Առաջին հերթին, նման մարդիկ ամենայն հավանականությամբ ունեն վախեր նաև այլ կենդանիներից, որոնց անվանում են «վախին համապատասխան»: Այս խմբին են պատկանում առնետները, մկները, որոշ ամֆիբիաներ, օձեր, միջատներ ինչպիսիք են խխունջները, տառականներ և այլն:
Այս բոլորը ունեն մեկ ընդհանրություն՝ առաջացնում են զզվանքի զգացողություն: Այս զգացողությունը մեր օրգանիզմի պատասխան ռեակցիան է, որը զարգացել է, որպեսզի կանխարգելի հիվանդությունների տարածումը, իսկ առաջնային զզվանք առաջացնող ստիմուլները իհարկե լորձը, կղանքը, փսխումն են, որոնք կարող են տարատեսակ վիրուսներ տարածել: Մենք խուսափում ենք նրանց ձեռք տալ: Մենք ունենք նույնիսկ զզվանք արտահայտող դեմքի արտահայտություն, որը ներառում է քիթը կնճռոտացնելը (որպեսզի չշնչենք հոտերը և պատոգենները) և բերանի անկյունները նեքև ծռելը (որպեսզի եթե ինչ-որ բան արդեն կա բերանում, կուլ չտանք):
Վերջերս մի ուսումնասիրություն էին արել, որում սարդերից վախեցող անձանց հարցրել էին, թե ինչից են նրանք այդքան վախենում: Հետաքրքիր է, որ չկար միանշանակ պատասխան, թե ինչից են նրանք վախենում: Մի մասը վախենում էր նրանց մազոտությունից, մյուս մասը ոտքերից, արագ շարժվելուց և անկանխատեսելիությունից, մի խմբի դուր չի գալիս նրանց աչքերը, քանի որ տպավորություն է, որ սարդերը իրենց են ուշադիր զննում: Միանշանակության բացակայությունը առիթ է տալիս կարծելու, որ պատճառը թաքնված է, և մարդիկ նույնպես չգիտեն այն: Պարզվել է, որ այդ թաքնված գործոնը կախված է մարդու զզվելու զգացմունքի հետ, այսինքն ինչքան մարդը շատ է զզվում տարատեսակ բաներից, այնքան նրա մոտ մեծ է առնետների նկատմամբ վախը: Իսկ սարդերից վախենալու ֆոբիայի բուժումը զարգանում է ավելի արագ, երբ այն կոմպլեքսային է:
Առաջանում է հարց, թե ինչու են այդ վախերը ավելի շատ կապված սարդերի հետ, ոչ թե այլ կենդանիների: Պատճառը ունի մի քիչ պատմական բնույթ, քանի որ Եվրոպայում տարիներ շարունակ կարծել են, որ սարդերն են տարածում տարատեսակ հիվանդություններ: Օրինակ՝ Միջին դարերում ցանկացած սնունդ, որին սարդ էր կպել համարվում էր վարակված, իսկ եթե սարդը ընկնում էր ջրի մեջ, ապա ջուրը համարվում էր թունավոր: ՄԻնչև 17-րդ դարը Եվրոպական սարդերը համարվում էին թունավոր և հիստերիայի և այլ հիվանդությունների առաջացման պատճառ: Սա կոչվում էր «տարանտիզմ»:
Կան այլ օրինակներ ևս: Բայց այստեղ առաջանում է հաջորդ հարցը, ինչու՞ է այս վախը փոխանցվել սերնդից սերունդ, և եթե սկիզբը եղել է Եվրոպայում, ապա սարդերից վախը ինչպե՞ս է տարածվել ողջ աշխարհով մեկ:
Առաջին հարցի պատասխանը նրանում է, որ այն փոխանցվում է ընտանիքներում գեների միջոցով, բայց այդ կապն էլ անուղղակի է և բարդ: Դա կախված է ոչ թե նրա հետ, արդյո՞ք ծնողը վախենում է սարդերից թե ոչ, այլ նրա զզվելու զգացողությունից: Սրա բացատրությունը նրանում է, որ սարդերից վախը փոխանցվում է սոցիալական շփման արդյունքում՝ հատկապես զզվելու հետ կապված արձագանքների հետ:
Երկրորդ, այն այնքան էլ տարածված չէ: Աշխարհի տարբեր ծայրերում սարդերին ուտում են որպես դելիկատես: Կան մշակույթներ, որտեղ սարդը համարվում է բարի բախտի խորհրդանիշ:
Այնուամենայիվ, կապը սարդերից վախի և զզվելու զգացմունքի միջև, մշակութային տարբերությունները ենթադրում են, որ այս հանգամանքը շատ ավելի խորն է, քան կարելի է ենթադրել:
Տիգրանուհի Գրիգորյան