7 ՀԱՐՑ. ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

mro

Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստ, ժողովորդական լավագույն երգիչներից մեկը: Արսեն Գրիգորյանը ոչ միայն երգիչ է, այլև ազգային մշակույթի պահապան զինվորագիրը: Աշխատում է հագեցած գրաֆիկով: Այժմ տեղի է ունենում իր հիմնադրած հայ երգի ուսուցման անվճար դպրոցի ընդունելությունը: Նաև աշխատում է «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի կազմակերպչական հարցերով, որն այս տարի փմտադիր է անցկացնել ոչ թե Երևանում, այլ Բերդ քաղաքում:

 -Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը: – Երիտասարդ տարիքում պարապել եմ սեղանի թենիս: Շատ եմ հավանում մեծ թենիսը, հավանում եմ Ռաֆայել Նադալի խաղը:

-Ո՞րն է Ձեր սիրելի ավտոմեքենան, արդյո՞ք վարում եք: -Վարում եմ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա: Ուզում եմ ունենալ «Toyota Land Cruiser», քանի որ հաճախ եմ մեկնում Հայաստանի սահմանամերծ բնակավայրեր, որտեղ ավելի հարմար է վարել ամենագնաց:

– Ձեր նախընտրած բույրը: -Ծիրանաբույրը: Այս բույրը բնորոշ է հայերին, հայկական երաժշտությանը, նկարչությանը:

-Ձեր նախընտրած ձայնը: – Դուդուկի ձայնը:

-Ինչի՞ց եք ամենաշատը վախենում: -Անազնվությունից, ինչը շատ վտանգավոր է:

-Եթե ընդամենը երեք հոգու կարող եք ճաշի հրավիրել, ովքե՞ր են Ձեր հյուրերը: -Ջիվանին, Խրիմյան Հայրիկը և Արամ Մանուկյանը:

-Եթե հանկարծ հրդեհ պատահի, և դուք հնարավորություն ունենաք տանից միայն մեկ իր փրկելու, ի՞նչը կընտրեք:– Դժվարանում եմ մեկ իր առանձնացնել: Կվերցնեմ իմ գրքերը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register